Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Կանոններ տղամարդկանց համար. ինչպես պետք է սիրել կանանց

LIFE

Ինչպես է պետք սիրել կնոջը...

Եթե տղամարդը սիրում է կնոջն ու իրեն հաճելի է ժամանակ անցկացնել վերջինիս կողքին, ապա նա պետք է կնոջն ապացուցի, որ վերջինս միակն ու ԱՆԿՐԿՆԵԼԻ է իր կյանքում։

Կնոջ ճիշտ սիրելու համար պետք է առաջին հերթին մտածել նրա ներաշխարհի, ինքնազգացողության եւ տրամադրության մասին

Եթե կինը բարկացած կամ զայրացած, ապա հավատացեք, որ դա անպայման բացասաբար է ազդելու ձեր հարաբերությունների վրա։ Տղամարդու հաջողության գրավականներից մեկը կնոջը հասկանալն  ու երջանկություն պարգեւելն է։ Հիշեք, տղամարդու հաջողությունը պայմանավորված է նրա կողքին կանգնած կնոջով, ուստի, պետք է անել ամեն ինչ, որ վերջինս մշտապես դրական մտքերով եւ հույզերով պարուրված լինի։ Պետք է սիրել կնոջը, հոգեւոր կապ ստեղծել ձեր եւ նրա միջեւ, ճանաչել նրա ներաշխարհը։ Կինը իր կողքին ցանկանում է մշտապես իրեն սիրահարված տղամարդու տեսնել։ Միգուցե տղամարդը սիրում է կնոջ, բայց առավել կարեւոր է, որ կինը զգա դա։

ԱՌԱՏԱՁԵՌՆ եղեք

Առատաձեռն բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Հարգելի տղամարդիկ, հիշեք, որքան առատաձեռն եք դուք կանանց նկատմամբ , այնքան ավելին եք ստանում նրանցից։ Փողը պարզապես թուղթ է, ավելի կարեւոր է սերն ու էներգիան։ Հավատացեք սիրող եւ սրված տղամարդկին առավել երջանիկ ու հաջողակ են։

Կնոջը ճիշտ սիրելու համար մտածեք նրա զգացմունքների եւ հոգեկան վիճակի մասին

Կանայք ավելի հուզական եւ զգացմունքային են։ Նրանք ոչ միշտ են տրամաբանությամբ եւ մտածելով քայլեր կատարում։ Շատ կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչ պետք է անել, երբ կինը տրվում է իր զգացմունքներին եւ կորցնում է վերահսկողությունը։ Առաջին հերթին հարկավոր է իմանալ նրա թույլ եւ խոցելի տեղերը, ոչ թե վիրավորելու եւ ցավեցնելու, այլ նրան պաշտպանելու համար։ Հավատացեք, որ նա կորցնում է իրեն միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար ցավ եք պատճառում նրան։ Կինը զայրանում է, քանի որ ցանկանում է պաշտպանվել իրեն տանջող ցավից։ Իսկ երբ կինը լռում է, ուրեմն նա ցանկանում է հեռու պահել, պաշտպանել ձեզ իր զգացմունքների բուռն պոռթկումներից։ Փորձեք հասկանալ կնոջ հույզերի եւ զգացմունքները պատճառը։

 

Տղամարդը նույնպես պետք է աշխատի իր հոգեւոր զարգացման վրա եւ փորձի խորապես հասկանալ ոչ թե մեկ կնոջ, այլ կանանց 

Երբ տղամարդը չի կարողանում իր հարաբերությունները պարզել մայրիկի հետ, գտնվում է նրա ազդեցության տակ, ապա կինը նրան դադարում է հարգել։ Տղամարդը նույնպես պետք է մտածի ինքնազարգացման մասին, ցույց տա իր առնականությունը, թույլ տա կնոջը լինել Կանացի։ Տղամարդը պետք է հարգի իրեն, թույլ չտա, որ կինը ղեկավարի իրեն, պետք է նրբորեն իր սահմաններն ու պայմանները թելադրի, բայց սիրի իր կնոջը եւ երջանկացնի նրան։ Զարգացրեք ձեր տղամարդկային հատկանիշները։

Թույլ մի տվեք, որ կինը նվաստացնի ձեզ

Զգացմունքների անկառավարելիությունը ոչ մի բարիքի չի հանգեցնի։ Դուք, կնոջը ամեն ինչ թույլ տալով, ձեր սերը գցում եք աղբամանի մեջ։ Հիշեք, որ դուք եք տղամարդը եւ պետք է կարողանաք կանգնեցնել կնոջը։ Կանայք սիրում են, որ իրենց կողքին կանգնած է ուժեղ, կամային հատկանիշներով մեկը։ Երբ կինը բղավում  է կամ զայրանում, տղամարդը կարող է ավելի հանգիստ եւ վստահ պատասխանել, համբուրել նրան, բայց ոչ նվաստանալ։ Ի դեպ, այս դեպքում չի կարելի նաեւ վիրավորել կնոջը, հեռանալ նրանից, քանի որ շատ կանանց համար պարզապես անտանելի է, որ իր զգացմունքները չեն հարգում կամ արհամարհում են դրանք։ Միգուցե դուք չեք կարող զգալ այն, ինչ կատարվում է նրա հոգում, բայց փորձեք լսել ու հասկանալ նրան։ Թույլ տվեք, որ խոսի։

 

 

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome