Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է իսպանական «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսպանական թիմի պաշտոնական կայքը: «Ռայո Վալեկանո»-ն նախապատրաստվում է Լա Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Դեպորտիվո»-ի հետ խաղին: Հունվարի 30-ին «Ռայո Վալեկանո»-ի խաղացողները կհանգստանան: Հաջորդ մարզումը նախատեսված է կիրակի օրը:
«Դեպորտիվո»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:
Հունվարի 29-ի երեկոյան «Ռայո»-ի պաշտոնական կայքը հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխությունը: Օզբիլիսը մինչև այս մրցաշրջանի ավարտը Ստամբուլի «Բեշիքթաշ»-ից վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ:

1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



