Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ իրական կոչում, վեհ ու կարևոր առաքելություն
SOCIETYՄենք՝ ՀՀ բոլոր ուսուցիչների համար, հայտարարում ենք «Ուսուցիչը» 2024 մրցանակաբաշխություն։
Մրցույթն ուղղված է բացահայտելու տաղանդավոր մանկավարժներին, աջակցելու նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսելու և մոտիվացնելու նրանց,
հանրահռչակելու նրանց լավագույն մանկավարժական փորձը։
Մրցույթն անցկացվում է 2 փուլով.
1-ին փուլ – Նախընտրական (հունվարի 25-ից փետրվարի 25-ը)
Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչները, տնօրենները, ադմինիստրատորները, աշակերտները և ծնողները առաջադրում են «Ուսուցիչը» մրցանակաբաշխության թեկնածուներին իրենց կողմից ընտրած անվանակարգում՝ լրացնելով հայտաձևը։ Ժյուրիի անդամները գնահատում են մասնակիցներին և կազմում եզրափակիչ փուլ անցնողների ցանկը՝ հիմնվելով նրանց ներկայացրած պրեզենտացիայի և «Ինչու հենց այս ուսուցիչը» էսսեի վրա։
Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ փուլ է անցնում 2 ուսուցիչ։
2-րդ փուլ – Եզրափակիչ (մարտի 5-ից ապրիլի 20-ը)
2-րդ փուլի մասնակիցները կանցկացնեն բաց դասեր ոչ իրենց դասարաններում։
Մրցանակաբաշխության այս առաջադրանքի արդյունքում կընտրվեն հաղթողները։
Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 1 հաղթող:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում․
«Դեբյուտ», «Երիտասարդ ուսուցիչ», «Վարպետ», «Նորարար», «Ուսուցիչ-կազմակերպիչ», «Ուսուցիչ՝ հավերժ աշակերտ», «Ապրում եմ՝ դպրոցով», «Առաջին ուսուցիչ», «Իմ ընկեր՝ ուսուցիչ», «Ճակատագրական ուսուցիչ»:
Աշխատանքներն ընդունվում են [email protected] էլ. փոստով։ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +37411530053:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



