Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Իրականացվել է առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Կինոյի համաշխարհային օր, Իսպանիա՝ Ծիծաղի օր, Ռուսաստան՝ Կալմիկ ժողովրդի դեպորտացիայի զոհերի հիշատակի օր:
 
ՀԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆ
 
1895- վախճանվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը:
 
1908 –ծնվել է բանաստեղծ Արսեն Հովհաննիսյանը։
 
1915 –ծնվել է արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը։
 
1928– վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը:
 
1948– վախճանվել է նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:
 
1958 –ծնվել է ճարտարապետ Արտակ Ղուլ յանը։
 
1994- նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի նախաձեռնությամբ կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը:
 
2002- Երևանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալ յանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:
 
2007-ավարտվել է մայրաքաղաքի Բաղրամյան -Կասյան – Կիևյան և Բաղրամյան -Օրբելի տրանսպորտային հանգույցների շինարարությունը:
 
2011-Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում մոտ 100 հայ առաքելական և հույն ուղղափառ հոգևորականներ ծեծկռտուք են սկսել բռունցքներով ու ցախավելներով:
 
2014-վախճանվել է քաղաքական գործիչ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը:
 
2020-Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի հանձնվել է Բաքվին, չորս հայ՝ Երևանին:
 
ԱՇԽԱՐՀ
 
1065-Լոնդոնում օծվել է Վեստմիստերյան աբբայությունը:
 
1612– Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկել է Նեպտուն մոլորակը:
 
1619-ծնվել է ֆրանսիացի գրող և լեկսիկոգրաֆ Անտուան Ֆյուրտները:
 
1798-ծնվել է անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի առաջին թագավորական աստղագետ Թոմաս Ջեյմս Հենդերսոնը:
 
1810-փոթորիկի հետևանքով Իռլանդիայի ափերի մոտ խորտակվել է այդ ժամանակ ամենախոշոր բրիտանական «Էլիզաբեթ» նավը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ:
 
1856-ծնվել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:
 
1869– ԱՄՆի Օհայո նահանգում Ուիլ յամ Սեմպլեի կողմից արտոնագրվել է մաստակը (ծամոն):
 
1895– Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրներն իրականացրել են առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը. ցուցադրվել է 10 կինոնկար՝ ընդհանուր 20 րոպե տևողությամբ:
 
1895– Վիլհելմ Ռենտգենը հայտարարել է ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
 
1908– Միջերկրական ծովում (էպիկենտրոնը՝ Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, զոհվել է 100 000-200 000 մարդ:
 
1943-ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ներքին զորքերի կողմից իրականացվել է կալմիկ ժողովրդի դեպորտացիա Սիբիր և Հեռավոր Արևելք, աքսորվել է 91919 մարդ:
 
1964-սկսվել է Բիզիայի ճակատամարտը, որտեղ Հարավային Վիետնամի Ազատագրման ազգային ճակատի զորքերը հաղթել են հարավվիետնամական կառավարական զորքերին:
 
1968-իսրայելական հատուկ ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ոչնչացրել են 14 ուղևորատար օդանավ:
 
1973-Փարիզում հրատարակվել է Սոլժենիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպ-հետազոտությունը:
 
1999-Թուրքմենիայում Սափարմուրադ Նիյազովը հայտարարվել է Թուրքմենիայի ցմահ նախագահ:
 
2007– Նեպալը դարձել է Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն:
 
2014-Յավանյան ծովում վթարի է ենթարկվել Indonesia AirAsia ընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 162 մարդ:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest