Դեւիդ Բոուին կնոջն ու երեխաներին 100 միլիոն դոլար է թողել (լուսանկարներ)
LIFEԼեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին մահացավ օրեր առաջ՝ քաղցկեղի հետեւանքով։ Եւ այժմ Մանհեթենի դատարանը բացել է նրա ժառանգությունը։ Երաժիշտը կնոջն ու երեխաներին 100 միլիոն դոլար է կտակել, որը նրանք պետք է իրար մեջ բաժանեն։ Բա նաեւ կտակել է, որպեսզի իր մոխիրը շաղ տան Բալիում։
Բոուիի կնոջը բաժին է հասել նրա կարողության կեսն ու Նյու-Յորքի տունը, որտեղ նրանք ապրում էին։ Կարողության մյուս կեսը հավասար կբաժանվի երգչի առաջին ամուսնությունից ծնված որդու՝ Դանկանի եւ ներկայիս կնոջ՝ Իմանից ծնված դստեր՝ Ալեքսանդրիայի միջեւ։ Բացի այդ, Բոուին 2 միլիոն դոլար թողել է իր անձնական օգնական Կորին Շվաբին եւ 1 միլիոն դոլար իր երեխաների նախկին դայակ Մարիոն Սկենեին։ Հիշեցնենք, որ Բոուին մահացավ հունվարի 10-ին՝ 69 տարեկանում։





1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



