Yerevan, 15.January.2026,
00
:
00
BREAKING


Երազն իրականում ավելին է պատմում Ձեր մասին

PHOTO
Blog.1in.am-ը գրում է.
 
Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, հանգել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Նման եզրակացությունն արվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում: Գիտնականների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ հարցվածների մեծ մասը կա՛մ երազներ չի տեսնում, կա՛մ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ են կարողացել վստահորեն նշել, որ իրենք մշտապես տեսնում են երազներ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ են գրանցել: Եվ, ըստ գիտնականների, որքան զարգացած է մարդը, այնքան վառ ու գունավոր երազներ է տեսնում:

Սակայն կարելի է ասել, որ այս բացահայտումներում որևէ արտասովոր բան չկա, քանի որ երազները համարվում են տեղեկատվության կանոնակարգում: Մասնագետները տեղեկացնում են, որ երազում ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը և գտնում շատ հարցերի պատասխանները: Ուղեղը լուծումներ է տալիս երազում ծագող հարցերին, ելք գտնում ամենադժվար իրադրություններից, և այդ ժամանակ աշխատում են ուղեղի բոլոր բաժինները: Ըստ գիտնականների՝ եթե մարդը մտավոր բարձր զարգացում չունի, չի ձգտում լուծում տալ որևէ խնդրի, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա համապատասխանաբար նա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ քնած ժամանակ նրա ուղեղը նույնպես քնած է:

Իսկ թե ինչ է երազը, և ինչպես է մարդն այն տեսնում, մասնագիտորեն կբացատրի հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Առհասարակ մարդու հոգեկան վիճակն արտահայտվում է երկու տիրույթում՝ քնած և արթուն: Քնած վիճակը համարվում է մեր հոգեկան կյանքի շարունակությունը, որի ֆունկցիոնալ ակտիվությունը երազային դրսևորում ունի: Այսպիսով, երազը համարվում է մեր հոգեկան կյանքի արգասիքներից մեկը, որին հանդիպում ենք միայն քնած ժամանակ:

Ինչպես վկայում են բազմաթիվ հետազոտություններ, երազն անմիջականորեն կապ ունի մարդու հոգեկան աշխարհի հետ: Ավելին, ապացուցվել է, որ երազի և մարդու ամենախորքային հոգեկան աշխարհի՝ անգիտակցականի հետ ուղիդ կապ գոյություն ունի: Անգիտակցականը մեր հոգեկան աշխարհի այն խորքային հատվածն է, որի մասին մենք որևէ պատկերացում չունենք, չենք գիտակցում, գիտակցության հետ կապ չունի: Երազն իր բնույթով մեծ հրաշք է, այն տեղեկություն է տալիս հոգական կյանքի՝ մեզ համար շատ գաղտնի, գիտակցության համար անհասանելի շերտերի բովանդակության մասին: Իսկ երևույթը դրսևորվում է խորհուրդների միջոցով:

Մեզ այցելող երազային պատկերներն ու սյուժեները նման են բեմադրությունների, որոնք մատուցվում են տարբեր սիմվոլների միջոցով: Թեպետ երազում տեսած պատկերներն ինչ-որ չափով կապ ունեն իրական պատկերների հետ, դրանց խորքային բովանդակությունը խորհրդանշական է մեզ համար, քանի որ երբեմն երազների պատկերներն ու բովանդակությունն անհասկանալի են: Եթե կարողանանք գտնել երազային պատկերների խորհրդանիշների ճշգրիտ վերծանման բանալին, շատ արժեքավոր տեղեկություններ կստանանք մեր անգիտակցական հատվածի բովանդակության մասին: Արժեքավոր, քանի որ երազը շատ դեպքերում արտահայտում է արթուն կյանքում մեր դրսևորած վարքագիծը, պահվածքն ու հոգեկան տարբեր ապրումները:

Հոգեբանության մեջ երազի մասին մի հետաքրքիր դիտարկում կա, այն համարվում է մարդու քնի պահապանը: Շատ հաճախ գիշերային քնի ժամանակ մարդը, տպավորված լինելով իր տեսած երազով, ցանկանում է առավոտյան արթնանալուն պես այն պատմել ուրիշներին, սակայն առավոտյան երազից ոչ մի հիշողություն չի մնում: Երազների մոռացության իմաստն այն է, որ մեր գիտակցականում պահվում են մեր հոգեկան աշխարհի այնպիսի բովանդակություն, մտքեր ու ցանկություններ, որոնք հաճախ անընդունելի են արթուն մարդու արժեքային նորմերի համակարգում: Եվ մեր հոգեկան աշխարհը կարծես երազի միջոցով ինքնապաշտպանվում է:

Մարդկանց ավելի շատ հետաքրքրում են ոչ թե երազի բուն բովանդակությունն ու այն տեսնելու մեխանիզմները, այլ, թե որքանով է այն նախազգուշական ակնարկ իրական կյանքում տեղի ունեցող երևույթների մասին:

Երազը շատ նվաճումներ ունի հոգեբանության մեջ: Հենց այն, որ երազն օգնում է հասկանալու ինքներս մեզ, հոգեկան աշխարհի զգացմունքները, արդեն առանձնահատուկ երևույթ է: Հոգեթերապիայում մասնագետները հիմնականում հիմնվում են մարդու երազների տված տվյալների վրա: Հոգեթերապիային երազները շատ են օգնում, և երբեմն դրանք իրենց բովանդակությամբ կարողաԱում են օգտակար ծառայություն մատուցել շատ խնդիրներ լուծելու համար: Հաճախ մարդը երազում տեսնում է այն, ինչ պիտի կատարվի և իրական կյանքից հեռու հորիզոնում է գտնվում: Եվ մարդկության մեջ երբեմն երազները երևույթները կանխատեսելու առաքելություն են ստանձնում:

Սակայն այն, ինչ կարելի է բացատրել, չպետք է միստիկայի վերածել, երազների բովանդակության մեջ շատ ու շատ հարցեր գտնում են իրենց պատասխանները:

Չի կարելի ժխտել, որ երազների խնդիրը մինչև վերջ բացահայտված չէ:Որոշ կանխատեսող երազներ ունեն իրենց գիտական բացատրությունները: Շատ երազներ կան, որոնք որևէ օրինաչափության սահմաններում չեն կարող տեղավորվել, մարդը չի կարողանում տեսածը բացատրել ու հասկանալ: Պարզվում է՝ ժամանակակից գիտության զարգացման մակարդակն այնպիսին է, որ հնարավորություն չունի բացատրելու մարդու իրական կյանքում ոչ օրինաչափ երազների բովանդակությունը: Գլխուղեղը բարդ համակարգ է, և կարելի է ասել, որ մեր հոգեկան կյանքը գլխուղեղի ֆունկցիայի արդյունք է, իսկ գլխուղեղի բոլոր ֆունկցիաները դեռ լիարժեք բացա-հայտված չեն:Առհասարակ երազները լինում են գունավոր, ինչպես նաև սև ու սպիտակ: Մարդը կարող է երկու գույնի երազ տեսնել: Սակայն կան մարդիկ, որոնց կյանքում գերակշռում են գունավոր երազները: Հոգեբանության մեջ տեսակետ կա, որ գեղագիտական հակում ունեցող մարդիկ հակված են գունագեղ երազներ տեսնելու: Հնարավոր է, որ հոգեկան աշխարհի ալեկոծված վիճակից մարդ նույնպես գունավոր երազ տեսնի: Առհասարակ գունային սիմվոլիկան նույնպես կարող է մտնել երազային սիմվոլիկայի մեջ: Չէ՞ որ գույները նույնպես սիմվոլներ են՝ մեր կյանքում:

Մարդ միշտ է երազներ տեսնում, անգամ ներարգանդային կյանքում երեխան երազներ է տեսնում: Նորածինն էլ պատկերներ է տեսնում: Եթե հետևենք նորածնին քնած ժամանակ, կնկատենք, որ նա տարբեր ապրումներ ու հույզեր արտահայտող դիմախաղ ունի, և աչքերը փակ վիճակում կոպերը շարժվում են: Իսկ մարդ, եթե ինչ-որ բան է տեսնում, աչքերը սահում են դրանց վրայով՝ այդ կերպ իրն ընկալելով իր ամբողջությամբ: Նույնը կատարվում է երազի մտապատկերային դիտումի ժամանակ:

Եթե ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչ է տեսնում կյանք ապրած մարդը, այս դեպքում հարց է առաջանում, թե երեխա՞ն ինչ է տեսնում: Մեզնից յուրաքանչյուրը ոչ միայն իր անձնական կյանքի տպավորությունների կրողն է, այլև ժառանգաբար կրում է նախորդ սերունդների տպավորությունները: Երբեմն մեզ այցելում են այնպիսի մտապատկերային երազներ, որոնք մեր անձնական կյանքի տպավորությունները չեն: Եթե երազ է տեսնում երեխան կամ ներարգանդային վիճակում գտնվող պտուղը, նշանակում է, որ նրանք տեսնում են այն մտապատկերները, որոնք ժառանգաբար են փոխանցվել:

Անկախ կրթության մակարդակից, բոլորն անխտիր երազ տեսնում են: Այլ խնդիր է, որ ինտելեկտը կարող է որոշ չափով իր դրոշմը թողնել երազների վրա: Սխալ կլինի ասել, որ երազը մարդու հոգեկան կյանքի և գիտելիքների պաշարի հետ կապ չունի: Երազում տեսնում ենք հիմնականում տեսողական մտապատկերներ, համեմատաբար նվազ չափով տեսնում ենք ձայնային մտապատկերներ՝ ինչ-որ ձայն լսելով: Երազները լինում են նաև հոտառական բնույթի, ինչ-որ բույր ենք զգում: Բայց երազները հիմնականում լինում են տեսողական մակարդակի:

Երազի տևողությունը շատ կարճ է, այն կարող է վայրկյաններ տևել, բայց մենք կարող ենք այն որպես մի ամբողջ ֆիլմ ներկայացնել:

Սարդու հոգեկան աշխարհի ամենախորքային շերտի՝ անգիտակցական հատվածի և գիտակցական տիրույթի ժամանակի տևողությունը տարբեր է: Սենք անգիտակցական ոլորտում ենք տեսնում երազը, և հենց այդ ոլորտն է թելադրում երազի ժամանակի տևողությունը:

Հիմնականում մարդը երազ տեսնում է քնի պարադոքսալ փուլում: Բայց վերջերս գիտնականները պարզել են, որ քնի այդ փուլում, որը համարվում է ոչ երազային՝ օրթոդոքսալ, նույնպես մարդը երազ է տեսնում: Իսկ այս փուլի երազները շատ բարդ են, քանի որ մարդուն տալիս են շատ խորքային տեղեկություն, որը մարդու հոգեկան աշխարհում արգելքներ է դնում և թույլ չի տալիս, որ այն դուրս գա: Իսկ պարադոքսալ փուլի երազներն իրենց կառուցվածքով համեմատաբար թեթև են, դրանք հնարավոր է և՛ հիշել, և՛ մոռանալ:

Որպես կանոն՝ մեծ մասամբ քունն ուղեկցվում է երազներով: Եվ նույնիսկ հոգեկան առողջության ու հոգեկան ներդաշնակության համար երազ տեսնելը օգտակար է, քանի որ մարդը շատ դեպքերում ունենում է ճնշող ապրումներ, և միայն երազի միջոցով է այդ տեղեկատվությունը դուրս գալիս, այդ կերպ պահպանվում է մարդու հոգեկան ներդաշնակությունն ու հոգեկան խաղաղությունը:

Երազ տեսնելը շատ օգտակար է: Մարդու համար ծանր է մղձավանջային երազներ տեսնելը, որոնք երբեմն հոգեկան լուրջ խանգարումների տեղիք են տալիս, ինչը վկայում է այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհի խորքային շերտերում ներդաշնակություն չկա:

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank