Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Երազում եմ Կասկադով փոքրիկիս հետ քայլել. Ավետ Բարսեղյանն անկեղծանում է

LIFE

Life.panoarama.am-ի զրուցակիցն է ամենախաղաղ ու զգացմունքային հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա, ինչպես միշտ, իր տեսակին համապատասխան մեր հարցերին պատասխանել է առանց երկար մտածելու, իր խոսքերով, որպեսզի հնարավորինս անկեղծ լինի:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությունն ինձ համար ամենավառ հիշողություններ չունի, որովհետեւ մանկության բոլոր էպիզոդները հենց ամենավառն են իմ կյանքում: Իմ հիշողության  շտեմարանում ամենավառը մանկության գույներն են, վերապրումները. ամենավառը հենց մանկությունն ու անհոգության տարիներն են: Մանկությունն ինքն իրենով հենց ամենան է ու հետո կյանքն ապրելով ավելի ու ավելի շատ է ամենայացվում կյանքի այդ շրջանը:

 Եկաորովհետեւ...

Եկա, որովհետեւ, ըստ իս, յուրաքանչյուրի գալուստով ինչ-որ հաղորդագրություն կա վերեւից ուղարկված, եկա, որ ինչ-որ բան գրեմ, ինչ-որ խոսք ասեմ, եկա, որ ինչ-որ տեղ լրացնեմ իմ տեղն ու հայտնվեմ այն տեղում, որտեղ այսօր կամ:

Ճակատագրական կետ...

Ճակատագրական կետն ու վերեւում նշված «եկա»-ն ինձ համար նույն տեղում են  գտնվում, որովհետեւ հենց մարդու ծնունդով է ամաենամեծ ճակատագրական կետը դրվում: Ճակատագիրը վերծանման խնդիր էլ ունի, ինձ համար ճակատագիրը նաեւ բազմակետեր են եւ Աստված չտա՝ ընթացքում վերջակետ լինի: Իմ կյանքում ճակատագրական կետ կարող եմ համարել նաեւ «Երգի պետական թատրոնում» որպես հանդիսատես հայտնվելս, որտեղից սկսվեց իմ աշխատուղին: Իր լավ ազդեցությամբ ճակատագրական կետեր հուսամ դեռ շատ կլինեն:

 Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ու տխրում այն հեռացած մարդկանց, ում չհսցրեցի ավելի շատ ասել այն խոսքերը, որոնք կուզեի ասել իրենց կենդանության օրոք, հիշողության ու տխրության մարդկային ամենամեծ ցավը ինձ համար հենց այդ հարցում է գտնվում:

Հիշում եմ ու ժպտում...

Հիշում եմ ու ժպտում ամեն օրվա վերջում, հիշում եմ ու ժպտում այն ժամանակ, երբ արթնանում եմ ու Փառք եմ տալիս Աստծուն, որ կամ, որ անփորձանք եմ: Դա մարմնամարզության պես մի բան պետք է դարձնել՝ հիշել, ժպտալ ու շնորհակալ լինել:

 Ափսոսում եմ...

Ափսոսում եմ, որ ընդամենը մեկ անգամ է տրվում գիտակցությունն ու հիշողությունը, ափսոսում եմ, որ ընդամենը էս մի հատվածն է, էս մի տարբերակն է  մեզ տրված  ապրելու:

 Վստահ եմ...

Վստահ եմ, որ ինչպես հեքիաթներում ինչ-որ տեղ բարին է հաղթելու, եթե ոչ այս իրականությունում, ապա գոնե զուգահեռ իրականություններում:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ այն ամենը, ինչ ստեղծվել է իմ կյանքում, ավելի ջերմանա, ավելի շատանա եւ կայանա:

Չասացի կներես ու...

Չասացի կներես ու դա առաջին հերթին վնասեց ինձ, որովհետեւ հիմնակում ներողությունը պետք է այն մարդուն, ով ասում է ոչ թե դիմացինի, այլ իր համար: Չասացի կներես ու ու մնացի անկներես ասած, իսկ դա փոքրիկ պատիժ է մարդու համար:

Կարոտում եմ...

Կարոտում եմ  անգամ մարդկանց, ում օրվա ընթացքում տեսնում եմ, կարոտում եմ բակս, որտեղ անցել է մանկությունս, կարոտում եմ իմ անհոգ տարիները, ուսանողությունս: Շատ եմ կարոտում:

 Սիրում եմ...

Սիրում եմ ընտանիքս, սիրում եմ սիրել հանուն սիրո:

 Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Իմ կյանքում կցանկանայի փոխել ինքս ինձ ու նույն պահին մնայի անփոփոխ: Կցանկանայի այդ ընթացքը տեղի ունենար:

Գնում եմ դեպի...

Գնում եմ դեպի այն ուղղությոնը, որտեղ երկկողմանի պայամանգիր է՝ 50 տոկոս Աստծո, ճակատագրի ուղղորդությամբ, 50 տոկոս իմ որոշումներով: Երեւի թե գնում եմ դեպի լույսը, այլ ոչ թե խավար, չնայած հնարավոր է, որ ինձ դա թվում է միայն:

Պայքարել եմոր...

Պայքարել եմ, որ լինեմ, պայքարել եմ, որ հիմա այս թեմաների շուրջ անկեղծանամ, որ իմ խոսքի իրավունքն ունենամ, լինելիությանս համար պայքարել եմ:

 Հպարտ եմ ինձնովորովհետեւ...

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ  գնալով ավելի քիչ եմ հպարտանում ինձնով :

Վախենում եմ...

Վախենում եմ, որ մի օր ոչնչից չեմ վախենա: Վախենում եմ, որ մի օր անտարբեր կլինեմ: Ինչպես բոլորը՝ վախենում եմ մահից եւ հարազատ մարդկանց կորստից: Վախենմում եմ Ձմռան մենությունից:

Երազում եմ...

Երազում եմ Կասկադով փոքրիկիս հետ քայլել: Սա առաջնային երազանքս է:

Կգա մի օր ու ես...

Կգա մի օր ու ես օրվա բոլոր ժամերում ինձ լիարժեք երջանիկ կզգամ, կգա մի օր…

Շնորհակալ եմ...

Շնորհակալ եմ յուրաքանչյուր մտքի, փոխհարաբերությունների բջիջներին, որոնցից կազմված է իմ էությունը, շնորհակալ եմ, որ ծնվել եմ այս երկրում ու հողում, անցել եմ այն դժվարությունները, որոնք իսկապես դժվար էին, անցել եմ այն քաղցրությունները, որոնք դեռ էլի կանցնեմ, եւ ընդհանրապես՝ շնորհակալ եմ, որ այդ բառի քաղցրությունը, տառերի դասավորվածությունը ինձ մոտ չեն շեղվել՝ շնորհիվ ինձ հարազատ ու բարեկամ մարդկանց, շնորհակալ եմ, որ դեռ կա արեւ, որը չի հոգնում մեզ ամեն օր ջերմացնել: Շնորհակալ եմ, որ քրիստոնյա եմ ծնվել, որովհետեւ ամենահումանիստական, մաքուր ու բարոյական դրույթները հենց մեր  կրոնի մեջ են: Շնորհակալ եմ էն տղերքին, ովքեր այս պահին սահամնին ծառայում են:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another