Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է
POLITICSՏեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է։
Նախ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։
Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



