Մեքսիկայում զբոսաշրջիկներից սկսել են հարկ վերցնել սելֆիների համար
LIFEՄեքսիկայի Տուլում ազգային պարկում հատուկ հարկ է սահմանվել սելֆիների համար, հայտնում է The Daily Mail-ը:
Այսուհետ այգու բոլոր այցելուները, բացի մուտքի 3,3 դոլարից, պետք է տեսախցիկով սարքի համար վճարեն 2,5 դոլար:
Որոշումը վերաբերում է բոլոր պլանշետներին, հեռախոսներին, լուսանկարչական խցիկներին ու GoPro տեսախցիկներին:
Հայտնի է, որ Տուլում պարկը մայաների քաղաքակրթության ավերակներ է պարունակում, այն համարվում է մայաների առավել լավ պահպանված քաղաքներից մեկը: Պարկը գտնվում է մեքսիկական հայտնի Կանկուն զբոսավայրի հարևանությամբ:
Ամեն տարի Տուլում է այցելում շուրջ 2 մլն զբոսաշրջիկ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



