Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի Սարգսյան
BLOG«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է .
Հայաստանում և սփյուռքում ապրող, սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող այս տարին նոր հնարավորությունների, նոր բարձրունքների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի ամենքիդ կյանքում։
Հայերս՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, մեկ ընտանիք ենք՝ միևնույն երազանքներով, նույն ցավով, նույն ձգտումներով։ Այս նոր տարում թող մեր սիրո ու համախմբման ուժը Հայաստանը դարձնի ավելի ուժեղ, տնտեսապես կայուն ու խաղաղ։
Թող մեզ ուղեկցեն հավատը և միասնությունը, որը միշտ է անհրաժեշտ, որպեսզի պահպանենք, կառուցենք, շենացնենք, զարգացնենք ու պաշտպանենք մեր միասնական հայրենիքը, որը կապում է մեզ բոլորիս, որտեղ էլ ապրենք ու որտեղ էլ լինենք։
Սուրբ Ծնունդն էլ թող լինի հոգևոր վերածննդի, արժեքների վերագնահատման օր։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



