Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում կան լավ մարդիկ, ովքեր տեր են կանգնում ծերերիս». «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանի շահառուներ

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Արդեն 2 ամիս է՝  Ավանում գործում է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանը, որի 40 շահառուներն ամեն օր սնունդ են ստանում «Avenue 37» սրճարանում գոյացած շահույթի և թեյավճարների հաշվին։ Ճաշարանի երկամսյա աշխատանքի արդյունքները որոշեցինք ամփոփել շահառուների հետ։ Այսօր հյուրընկալվեցինք բարեգործական ճաշարանում, որտեղ շահառուների գոհունակ դեմքերը, ոգևորված պատմություններն ամենալավ հավաստիքն են, որ Հայաստանում առաջին բարեգործական սրճարանի բացումը շատ լավ գաղափար էր։

Արմանուշ Սարգսյանը մեկ բառով բնորոշեց ճաշարանը՝ ընտիր է։ «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում կանլավ մարդիկ, ովքեր տեր են կանգնում ծերերիս։ Աստված թող օրհնի մեր երիտասարդներին, ունևոր մարդկանց, որ տեր են կանգնում մեզ։ Աստված ասում է՝ կեր, բայց չմոռանաս սովածներին։ Շատ գոհ ու շնորհակալ ենք»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն առույգ է. բանջար, ավելուկ է հավաքում, որ տանը ձմռան պաշար ունենան, սակայն դա չի բավականացնում։ Այստեղ համեղ սնվելու հնարավորություն ունեն, ինչի համար շատ շնորհակալ են։

59-ամյա Գյուլնարա Պողոսյանը նշեց, որ ճաշարանում իրեն շատ լավ է զգում. «Շատ լավ, համեղ ճաշեր են պատրաստում, կարգուկանոն է, մաքուր։ Աշխատողներն էլ շատ լավն են, հատկապես՝ մատուցող աղջիկը, շատ բարեհամբույր, լավ մատուցում է»։ Տկն. Գյուլնարան նշեց, որ հաճույքով մասնակցում են ճաշարանում կազմակերպվող միջոցառումներին։ «Ես պարում եմ, երգում, միջոցառումներին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Ամանորյա համերգի ժամանակ Շուշան Պետրոսյանն էր եկել, իր հետ երգեցինք, պարեցինք։ Շատ լավ անցավ, բոլորիս շատ ուրախացրեց»,- ասաց նա։

Տկն. Ռոզա Իշխանյանը ճաշարանից օգտվում է 2 որդիների հետ։ «Մեզ շատ լավ օգնում են այստեղ։ Մենք շատ վատ վիճակում ենք, 2 տղաներս հաշմադամություն ունեն։ Մի տղաս ինձ հետ գալիս է, մյուսը, երբ լավ է լինում, գալիս է, երբ ոչ՝ իր բաժին սնունդը տուն ենք տանում։ Նրանց համար 19.000 դրամ թոշակ ենք ստանում, դրանով հագուստ չենք կարողանում գնել, ուտելիքը չենք հասցնում, մուծումներն ենք մի կերպ անում։ Շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ մեզ տալիս են այստեղ։ Վերջերս սպիտակեղեն նվիրեցին, Նոր տարուն  էլ նվերներ տվեցին։ Ամեն ինչից շատ գոհ ենք»,- ասաց նա։ Ճաշարանում գործում է բուժկետ, որտեղ շաբաթական մի քանի անգամ բժշկական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում էլ օգնություն են տրամադրում «Դու միայնակ չես» ճաշարանի շահառուներին։ Տկն. Ռոզան էլ ճնշման խնդիր ունի. «Բուժքույրը չափում է ճնշումս, անհրաժեշտության դեպքում դեղորայք է տալիս»։

Այս օրերին սուր շնչառական վարակները չեն շրջանցել նաև ճաշարանի շահառուներին։ Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում գալ ճաշարան, նրանց ճաշն ուղարկում են տուն։ Տկն. Լենա Հակոբյանը նշեց, որ ճաշարանում ընկերուհիներ է ձեռք բերել, որոնց ճաշն այս օրերին տուն է տանում. «Հիմա նրանք վատառողջ են, երաշխավորագիր են տվել, իրենց ճաշը տանում եմ իրենց տուն։ Էստեղ իսկապես շատ համեղ, որակով ճաշեր են մատուցում»,- ասաց նա։ Տկն. Լենան նաև հանգստի սենյակի մշտական այցելուն է։ «Շատ եմ սիրում նարդի խաղալ, այստեղ ոչ միայն սնվում ենք, այլ նաև հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, ինչը մեզ համար մեծ բան է»,- ասաց 63-ամյա կինը։

83-ամյա Ամալյա Ցամերյանը նշեց, որ ճաշարանում ամեն բան շատ լավ է. և՛ մաքուր է, և՛ համեղ, և՛ աղջիկներն են լավ պատրաստում ու սպասարկում։ Հանգստի սենյակում էլ տկն. Ամալյան իր համար հետաքրքիր զբաղմունքներ է գտնում։ «Ես ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ եղել, գրքեր եմ կարդում, նաև մյուս շահառուների հետ ենք շփվում»,- նշեց նա։

Նախագծի գաղափարի հեղինակ, «Avenue 37» սրճարանի տնօրեն և «Դու միայնակ չես» ՀԿ-ի նախագահ Արամ Անտինյանը, անդրադառնալով գաղափարին, նշեց, որ բարեգործական սրճարան և բարեգործական ճաշարան ստեղծելու գաղափարը համարում է ստացված, քանի որ տեսնում է, որ մարդիկ իսկապես հավանել են այն։


««Ավենյու 37»-ը կարծես լավ, դրական, լուսավոր մարդկանց ակումբ է դարձել, ովքեր, ամեն անգամ գալով սրճարան և այստեղից օգտվելով, ապահովում են, որ վաղը կարիքավորները «Դու միայնակ չես» ճաշարանում սնունդ ու օգնություն ստանան։ Ինչպես գիտեք, «Ավենյու 37»-ն իր ամբողջ շահույթն ուղղում է բարեգործությանը, ու այդ միտքը մարդկանց դրդում է, որ սրճարանի մշտական հաճախորդն ու արդեն ձևավորված դրական մթնոլորտի մի մասը դառնան։ Այսօր սրճարանում այցելուների քանակի ավելացման դրական մեծ տենդենց կա, ինչն ինձ ուրախացնում է։ Մեր նպատակն է ավելի շատ մարդկանց օգնել։ Շատ մեծ հույս ունեմ, որ առաջիկայում սրճարանի շահույթը, ըստ այդմ՝ նաև ճաշարանում շահառուների թիվն աճելու է, և մեր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ ավելի մասշտաբային օգնություններ ենք տրամադրելու»,- նշեց Արամ Անտինյանը։

                         

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another