«Ես եմ ազատել աշխատանքից». Արագածոտնի մարզպետը՝ սկանդալի կենտրոնում հայտնված իր տեղակալի մասին
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեզ համար մեծ պատիվ է, որ պարոն վարչապետը իր մասնակցությունը կունենա այս միջոցառմանը. Սա թե մեզ համար է ոգեւորող, թե բնակչության համար մեծ պատիվ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 6-ին, Արուճ գյուղում Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնի շրջնակներում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Անդրադառնալով նրան, որ գյուղի բնակիչները գազ չունեն, նա ասաց. «Սուբվենցիոն ծրագրով անպայման ներկայացնելու ենք գազաֆիկացման հարցը, 2025-ին այդ հարցը երեւի լուծում կստանա: Բավականին մեծ աշխատանքներ են տարվել խոշորացված համայնքի տարբեր վարչական տարածքներում, Արուճն էլ բացառություն չի կազմում: Բայց դեռ չլուծված խնդիրներ կան, որոնք հերթով լուծելու ենք»:
Ինչ վերաբերում է իր տեղակալ Արմեն Մարկոսյանին թմրանյութեր պահելու համար ձերբակալելուն, մարզպետն ասաց. «Նա չի շարունակում պաշտոնավարել: Ես եմ ազատել աշխատանքից»: Նա չցանկացավ այս թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել՝ նկատելով, որ հավաքվելու առիթն այլ է:
Հետևեք մեզ՝ այստեղ