«Մենք չենք եկել էստեղ ձեզ ծախսի տակ գցենք, այլ ուզում ենք, որ դուք եկամուտ ստանաք». Փաշինյանը՝ Արուճում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քիչ առաջ ժամանեց Արագածոտնի մարզի Արուճ համայնք՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:
Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել: Փաշինյանը հերթով մոտենում էր սեղաններին, զրուցում մարդկանց հետ: Նա հետաքրքրվեց, թե ինից է պատրաստվում քաղցր սուջուխը: Վարչապետին ներկայացրեցին, որ այն պատրաստվում է խաղողի դոշաբից, ոչ բարձր տեսակի ալյուրից. «Սուջուխը նման է պառավի երեսի, այսինքն կնճիռներ են լինում: Եթե կնճիռները կան, ուրեմն պատրաստ է»,-ասաց կանանցից մեկը:
Արուճի սեղանի մոտ երեխաներից մեկը հայտարարեց. «Պարոն վարչապետ, ես հիմա կարտասանեմ ձեզ համար կարտասանեմ ձեր սիրելի բանաստեղծություններից մեկը», և արտասանեց Հովհաննես Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը:
Այստեղ Աննա Հակոբյանին նվիրեցին «Փոքրիկ իշխանը» գիրքը եւ հիշեցրին, որ «կրթվելը նորաձեւ է»:
«Մենք համոզված ենք, որ դուք սիրում և խնամում եք մեր երկիրն այնպես, ինչպես փոքրիկ իշխանն էր սիրում ու խնամում իր փոքրիկ վարդին: Հավատացնում ենք, որ միասին պիտի կերտենք այն հայրենիքը, այն մոլորակը, որտեղ միշտ ծածանվելու է ազատ ու անկախ Հայաստան եռագույնը»,-ասաց երեխաներից մեկը:
Փաշինյանը կոչ արեց սուբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն կազմակերպեն: «Մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կապիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ»:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Արուճ խոշորացված համայնքում այսօր տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը:
Փաշինյանի այցից առաջ գյուղում ուժեղացված ծառայություն է իրականացվում, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում կարմիրբերետավորներ, ինչպես նաեւ ականազերծողներ՝ հատուկ վարժեցված շներով:
Ծառայութունն այնքան խստացված է, որ ականազերծողները շների օգնությամբ նույնիսկ սննդի համար նախատեսված տաղավարներ են ստուգել, նաեւ եկեղեցու բակը եւ շրջակայքը:
Հետևեք մեզ՝ այստեղ