Թուրքական ափերին միգրանտների նավ է խորտակվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում՝ Էգեյան ծովի արևմտյան ափին, հունվարի 30-ին միգրանտներով նավ է խորտակվել: Մահացել է 33 մարդ, որոնցից 5-ը երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել Չանաքքալե նավահանգստի մոտակայքում: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
«Անադոլու»-ի տվյալներով` 75 մարդ` Աֆղանստանից, Սիրիայից ու Մյանմայից, փրկվել են ծովափի փրկարարների օգնությամբ: Միգրանտներն ուղևորվում էին Հունաստան՝ Լեսբոս կղզի:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` տարվա սկզբից ծովային ճանպարհով Թուրքիայից Հունաստան տեղափոխվելու փորձերի արդյունքում զոհվել է 218 մարդ:
Լուսանկարը` REUTERS
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



