Ալիևի երեկ տարածած հայտարարության վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին․ Թագուհի Թովմասյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ