Մենք պատրաստվում ենք ավելացնել վալիդատորների թիվը ավտոբուսներում և տրոլեյբուսներում․ Երևանի փոխքաղաքապետ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք պատրաստվում ենք ավելացնել վալիդատորների թիվը ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ հետագայում կներդրվի տուգանքների համակարգ։
«Բայց մենք դեռ չենք հասել այդ փուլին, մենք դեռ ներդրման փուլում ենք։ Ավելի քան 161 հազար վճարում է կատարվել վալիդատորների միջոցով ավտոբուսներով երթևեկելու համար։ Սա նշանակում է, որ, չնայած թերություններին, համակարգը գործում է»,- ընդգծել է պաշտոնյան։
Գրիգորյանը հավելել է, որ գործադուլից հետո աշխատանքից ազատված որոշակի թվով վարորդներ աշխատանքի են ընդունվել, սակայն նրանց թիվը շատ չէ։
«Աշխատանքից ազատված վարորդների մեծ մասի աշխատանքային պայմանագրերը չեն վերականգնվել, մենք ետ չենք կանգնել մեր դիրքերից»,- վստահեցրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ