Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գեղարդ» հիմնադրամ․

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։ ԵԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանն ու երկու երկրների պետական սահմանի դելիմիտացիային աջակցելուն։ Հատկանշական է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով արդեն նախկին հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։

Թեև ԵՄ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու մասին որոշման ընդունմանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, պաշտոնական Բաքուն ջանք չի խնայում՝ ամեն կերպ փորձելով իր դժգոհությունը հայտնել առաքելության գործունեության և դրա՝ Հայաստանի տարածքում տեղակայման վերաբերյալ:

Եվրամիության դիտորդական առաքելության առաջին 100 դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ը որոշում է կայացրել ավելացնել դիտորդների թվաքանակն՝ այն հասցնելով 209-ի: Սակայն այս որոշմանը հետևել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների ԱԳ ղեկավարների հանդիպման ժամանակ արված հերթական հայտարարությունը, որով նա ԵՄ որոշ երկրներին մեղադրել էր միակողմանի քայլերի մեջ։ Ըստ արտգործնախարարի՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի հասել իր առջև դրած խնդիրներին, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության խթանումը, իսկ դրա փոխարեն՝ որպես գործիք՝ լայնորեն օգտագործվում է հակաադրբեջանական քարոզչությունը։

Հարկ է նշել, որ Հայաստանում արդեն շուրջ երկու տարի գործունեություն ծավալող ԵՄ դիտորդական առաքելությունն իր դրական ազդեցությունն է թողել ինչպես հայ-ադրբեջանական սահմանի՝ հարաբերական կայունության ապահովման, սահմանային անդորրը պահպանելու, ադրբեջանական ագրեսիան զսպելու, այնպես էլ՝ Բաքվի կողմից Երևանի հասցեին պարբերաբար հնչող ստահոդ հայտարարությունները հերքելու առումներով։ Այսպես՝ դեռևս 2024 թվականի մարտին, երբ Բաքուն հերթական անգամ հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն իբրև թե տեղաշարժեր են իրականացնում սահմանային հատվածներում, հերքվեց ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարության, այնպես էլ՝ ԵՄ դիտորդական առաքելության կողմից: Ավելին՝ ԵՄ դիտորդների՝ հերքող հայտարարությանն արձագանքել էր նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կողմից հաստատվել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական անսովոր տեղաշարժեր չեն նկատվել։

‹‹Հենց սա է առաքելության հիմնական նպատակը՝ ապահովել առավել թափանցիկություն և վստահություն կառուցել››,- նշել էր Տոյվո Կլաարը:

Ինչպես տեսնում ենք, հայկական կողմի և դիտորդական առաքելության համատեղ փաստական ժխտումը պարզապես զրոյացնում է ադրբեջանական կեղծ հռետորաբանությունը:

Այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանն ու լարվածության համեմատաբար թուլացմանն, արձանագրվել է նաև հենց դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի կողմից, ով Հայաստանում՝ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ առաքելության սահմանային շրջայցերը նպաստել են սահմանամերձ շրջաններում խաղաղության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ադրբեջանական կողմը, սակայն, մեղադրում է ԵՄ դիտորդական առաքելությանը․ «ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, փաստորեն, դարձել է «հեռադիտակի դիվանագիտության» գործակալ՝ նպաստելով եվրոպական տարբեր պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ: Առանց բացառության՝ նման այցերն օգտագործվում են անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար››։

Բացի այս՝ ադրբեջանական կողմն արդեն տևական ժամանակ է, ինչ միտումնավոր կերպով ստահոդ տեղեկություններ է տարածում, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իբրև թե հետախուզություն է իրականացնում ընդդեմ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի Դաշնության: Նմանատիպ մեղադրանքներով Ադրբեջանը ցանկանում է սեպ խրել և ավելորդ լարվածություն ստեղծել Հայաստանի ու Իրանի հարաբերություններում։

Ի պատասխան Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության հասցեին և Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի հնչեցրած քննադատություններին՝ ԵՄ Արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն ասել է․ «Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»։

Բաքուն, բնականաբար, Պետեր Ստանոյի հայտարարություններին արձագանքել է բավական բուռն կերպով՝ համարելով այն ‹‹անհիմն և անընդունելի››՝ ԵՄ-ին մեղադրելով Ադրբեջանի օրինական շահերը հաշվի չառնելու և փոխադարձ վստահություն չապահովելու մեջ։

Վերջերս ադրբեջանական կողմը Հայաստան այցելած Լեհաստանի նախագահի և Երասխ համայնքում ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպումը ‹‹ոչ բարեկամական քայլ է›› որակել․ ‹‹Մենք խորապես ափսոսում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» հանդիսացող երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակ շոուին», որը հանգեցրել է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը»։

Չնայած այս ամենին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն, անդրադառնալով դիտորդական առաքելության գործունեության ապագային, նշել է, որ առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնական չէ։

Այսպիսով՝ պետք է նշել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին հերթին ադրբեջանական ագրեսիվ քայլերը զսպելու և տեղում իրավիճակը ճշմարիտ գնահատելու առումով բավական լուրջ և դրական ազդեցություն ունի: Սա, իհարկե, Բաքվի շահերից չի բխում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice