Սարսափելի դեպք է տեղի ունեցել․ 20-ամյա աղջիկ է մաhացել տյուբինգ վարելիս, մեքենայի վարորդը եղել է ընկերուհին․ ՌԴ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 8-ին Կազանում սարսափելի դեպք է տեղի ունեցել. 20-ամյա աղջիկ է մահացել տյուբինգ վարելիս:
Սկզբում հաղորդվել է ցանկապատին բախվելու մասին, սակայն այժմ նոր, սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել, գրել են ԶԼՄ-ները։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արյան հետքեր չեն հայտնաբերել։ Տարածքի շուրջ կատարած որոնումներից հետո ենթադրյալ վթարի վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա նոր տվյալներ են ի հայտ եկել:
Պարզվել է, որ աղջիկը միայնակ չի երթևեկել բլուրով։ Տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է նա վարում Hyundai-ին կապված տյուբինգը: Մեքենայի վարորդը մահացածի 22-ամյա ընկերուհին է եղել։ Աղջիկը արդեն խոստովանել է, որ մեղավոր է և այժմ սպասում է դատավարությանը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ