Երեւանի «Միկան» 2-0 հաշվով պարտվել է Բոլնիսի «Սիոնի»-ին
SPORTՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Միկան» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ Ռուսթավի քաղաքի մարզադաշտում մրցելով Վրաստանի առաջնության 4-րդ տեղի թիմի՝ Բոլնիսի «Սիոնի»-ի հետ: «ԱրմÕ �նպրես»-ի հաղորդմամբ՝ 2-0 հաշվով հաղթեցին վրացի ֆուտբոլիստները, ովքեր ավարտեցին իրենց առաջին ուսումնամարզական հավաքը:
«Միկա»-ի մեկնարկային կազմում հիմնականում հանդես եկան փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները: Ներկա պահին Թբիլիսիում փորձարկվում է 10 ֆուտբոլիստ:
Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի փետրվարի 3-ին՝ Ցխինվալի «Սպարտակ»-ի հետ:
«Միկան» տուն կվերդառանա փետրվարի 7-ին եւ 4-օրյա հանգստից հետո կրկին կմեկնի Վրաստանի մայրաքաղաք՝ երկրորդ հավաքին:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



