85 անօդաչու թռչող սարք. Ռուսաստանի վրա նորից խոշոր հարձակում է եղել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 85 անօդաչու թռչող սարք։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի մոտ ոչնչացվել է 31 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա՝ 16։ Եվս 14 անօդաչու թռչող սարք են խոցվել Ազովի ծովի ջրերի վրա, չորսը՝ Բելգորոդի մարզի վրա։ 2 ԱԹՍ են որսացել Տամբովի մարզի վրա, մեկը՝ Ղրիմի և Կուրսկի մարզի տարածքում։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը նաև հարձակվել են Տամբովի մարզում տների վրա։
Հունվարի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը մխրճվել են Կոտովսկի երկու բազմաբնակարան շենքերի մեջ, հայտնել է Տամբովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Պերվիշևը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է ապակու բեկորներից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ 7 մարդ է տուժել։