Կրասնոդարի երկրամասի լողափերում նավթի կրկնակի արտանետումներ են հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոդարի երկրամասի լողափերում նավթամթերքների կրկնակի արտանետումներ են հայտնաբերվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը Telegram-ի իր ալիքում։
«Հունվարի 11-ին մոնիտորինգային խմբերը մազութի աննշան արտանետումներ են հայտնաբերել քաղաքապետարաններին հատկացված 14 տեղամասերում, մնացած տարածքներում նավթամթերքներով նոր աղտոտվածություն չի հայտնաբերվել»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ կամավորներն ու փրկարարներն առաջին հերթին սկսում են մաքրել մազութի նոր արտանետումները։
Հիշեցնենք, որ վթար է տեղի ունեցել Սև ծովում՝ փոթորկի պատճառով։ Վթարի հետևանքով նավթի արտահոսք է եղել։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ լցանավերը տեղափոխելիս են եղել մոտ 9,2 հազար տոննա մազութ։