7 կարեւոր վիտամիններ, որոնք անհրաժեշտ են հատկապես ձմռանը
LIFE1․ Իմունիտետի համար
Այս շրջանում մեր իմունիտետի ու օրգանիզմի գլխավոր պահապանը վիտամին С-ն է։ Դրա լավագույն աղբյուրները իրականում ոչ այնքան ցիտրուսայիններն են, ինչպես մենք սովոր ենք կարծել, այլեւ թթու կաղամբը, կիվին՝ կեղեւով, սեւ հաղարճն ու կարմիր բիբարը։
2. Ըննդեմ հարբուխի
Սեզոնային վարակներից պաշտպանում են կարոտինոիդները, որոնք առկա են А վիտամինում։ Դրա աղբյուրներն են՝ պոմիդորը, դդումը, արքայանարինջ։
3. Լյարդի համար
В8 վիտամինը պաշտպանում է լյարդը, վերականգնում այն։ Դրա աղբյուրներն են՝ կաղամբ, բրոկոլի, թուրինջ, չրեղեն։
4. Մաշկի համար
В10 վիտամինն անչափ կարեւոր է մաշկի համար, նաեւ պաշտպանում է մեղ արտաքին միջավայրի վատ ազդեցությունից, մեզ ուժ եւ էներգիա է տալիս։ Դրա աղբյուրներն են՝ պոպոք, պանիր, ձվի դեղնուցը։
5․ Տրամադրության համար
Երբ դրսում մութ է, ցուրտ, մենք վատ տրաադրություն ենք ունենում՝ առանց պատճառի։ Հաճախ պատճառը В1 վիտամինի պակասն է, որի պատճառով մարդ իրեն թույլ է զգում, ունակ չէ աշխատելու։ Դրա աղբյուրներն են՝ լոբի, սիսեռ, սպանախ, տավարի լյարդ, ձու։
6. Ուղեղի համար
В12 վիտամինն անչափ կարեւոր է մեր օրգանիզմի համար, այն արյունն ապահովում է թթվածնով, կանխում անեմիան։ Ձմռանն այս վիտամինի պակասը հատկապես է զգացվում, իսկ պակասից առաջանում է գունատություն, թուլություն, հիշողության կորուստ։ Դրա աղբյուր՝ կանաչ սոխ, բողկ, կաթնաթթվային մթերք։
7. Քնի եւ հորմոնների համար
D վիտամինը մարդու օրգանիզմում առաջանում է արեւի ճառագայթների ներքո, իսկ դրա պակասից ոսկորները թուլանում են, մազերն ու եղունգները վնասվում, ատամները փչանում։ Այն չափազանց կարեւոր է նաեւ նորմալ քնի եւ հորմոնների աշխատանքի համար։ Դրա աղբյուրներն են՝ վիտամինի հաբերը, ձկնեղենը, հավի միսը։



