Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գերի են վերցրել 2 հյուսիսկորեացի զինվորի: Նա այս մասին գրել է թելեգրամյան ալիքում:
«Սրանք 2 զինվորներ են, որոնք թեև վիրավորվել են, բայց ողջ են մնացել: Նրանք տեղափոխվել են Կիև և շփվում են Ուկրաինայի անվտանգության ծառայություն քննիչների հետ»,- նշել է նա:
Զելենսկու խոսքով՝ այդ առաջադրանքի իրագործումը «հեշտ չէր»:
«Սովորաբար ռուսները և Հյուսիսային Կորեայի զինվորական անձնակազմի ներկայացուցիչները սպանում են իրենց վիրավորներին և անում են ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ պատերազմին մեկ այլ պետության՝ Հյուսիսային Կորեայի մասնակցության ապացույցներ չլինեն:
Ես երախտապարտ եմ Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի մարտավարական խմբի 84-րդ խմբի մեր զինվորներին և մեր դեսանտայիններին, որոնք գերեվարել են այս երկուսին: Ինչպես բոլոր գերիները, այնպես էլ Հյուսիսային Կորեայի այս երկու զինվորները ապահովված են անհրաժեշտ բուժօգնությամբ, խնամքով»,- ընդգծել է Զելենսկին։