Շվեդիան մինչև երեք ռազմանավ կտրամադրի՝ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի կառավարությունը կիրակի հայտարարել է, որ կտրամադրի մինչև երեք ռազմանավ՝ որպես Բալթիկ ծովում դաշինքի ներկայությունը մեծացնելու ՆԱՏՕ-ի ջանքերի մաս, քանի որ այն փորձում է կանխել ստորջրյա ենթակառուցվածքների դիվերսիաները, հաղորդում է Associated Press-ը:
Շվեդիայի զինված ուժերը նաև կտրամադրեն ASC 890 դիտարկող ինքնաթիռ, ասվում է կառավարության հայտարարության մեջ:
Իր հերթին, երկրի առափնյա պահպանությունը չորս նավ կհատկացնի Բալթիկ ծովը հսկելու համար, իսկ ևս յոթ նավ կգտնվեն սպասման վիճակում։
Կառավարությունը հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ Շվեդիան, որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, զինված ուժեր է տրամադրում դաշինքի պաշտպանության համար:
Անցյալ տարվա մարտին Շվեդիան դարձավ արևմտյան ռազմական դաշինքի 32-րդ անդամը։ Այն միացել է ՆԱՏՕ-ին` հետևելով հարևան Ֆինլանդիային՝ Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո: