Երևանում 26-ամյա երիտասարդը հայտնի մի բանկից հափշտակել է 753 մլն դրամ ամանորյա օրերին․ Shamshyan
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին հափշտակության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը և հայտնել, որ հունվարի 1-ին, ժամը 20։00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց բանկի հաճախորդ 26-ամյա Սարգիս Ղ․-ն թվով 1563 առցանց բանկային գործարքներ կատարելու արդյունքում բանկից հափշտակել է 753 մլն դրամ գումար և փոխանցել թվով 160 այլ բանկերի քարտերի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն դիմած տղամարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկի ինքնասպասարկման սարքերի սպասարկման ծառայության ղեկավարն է։
Հետևեք մեզ՝ այստեղ