«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան շնորհանդեսի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկանում ենք Աննա Մաքսիմի ֆեյսբուքյան էջի միջոցով: Դերասանուհին տեսանյութ է հրապարակել Փարիզից, որին կից գրել է.
«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի»:
Հիշեցնենք՝ ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին:
Դերասանական կազմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք:
Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Ավելի վաղ Tert.am Life-ը հայտնել էր, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան կայացել էր նաև Լոս Անջելեսում: