Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կանխատեսում է տնտեսության հետևողական աճ

ECONOMICS

Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն ընդգրկված է կառավարության հուլիսի 8-ի նիստի օրակարգում:  

Ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտե­սական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը, համապատասխանաբար, 2.0, 3.5 և 4%-ի չափով: Ակնկալվում է, որ ծառայու­թյունների և գյուղատնտե­սության ճյու­ղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկո­սա­յին կետ:

«Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազ­գային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսության վերա­բեր­յալ սպա­սումներն ու վերլուծու­թյուն­ները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջ­նա­ժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ 2015թ.-ին արդ­յու­նաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխա­տե­սումներն, ըստ Կառավարության, հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պա­հանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյու­նաբե­րության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պա­հանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչ­պես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատատանները, որոնք, արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված, համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:

2015 թվականի տարե­վերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: Ակնկալվում է, որ 2016-2018թթ. ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում:

Ծրագրով կանխատեսվում է նաև, որ շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015-ին կնվազի 0.6%-ով, իսկ միջ­նաժամկետում՝ միջինում կաճի 3.8%-ով:

Միաժամանակ, ակնկախլվում է, որ արտահանման աճի և ներմուծման նվազման, իսկ միջնաժամկետի վեր­ջում՝ ներմուծման համեստ աճի պայմաններում զուտ արտահանումը ինչպես 2015թ., այն­պես էլ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կբարելավվի: 2015-ին կան­խա­տես­վում է արտահանման 6.5% իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի նվազման պայման­նե­րում կանխատես­վում է ներմուծ­ման 4.5% իրական նվազում: 2016-2018 թվականներին, պայմա­նա­վորված Եվրասիա­կան տնտեսական միությանն անդամակցությամբ, համաշ­խարհային տնտե­սու­թյան զարգացումնե­րով, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ ար­տաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին իրա­կան աճ 2.1%-ի և ներմուծման ծավալների միջին իրական աճ` 0.1%-ի չափով:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced