Մերկելը հայտնել է, թե երբ են փախստականները տուն վերադառնալու
INTERNATIONAL NEWSԳերմանիայում ապաստան խնդրած սիրիացի եւ իրաքցի բոլոր փախստականները պետք է գիտակցեն, որ իրենք տուն են վերադառնալու, երբ իրենց երկրներում լուծվեն հակամարտությունները։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում ելույթի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
«Մենք պետք է այդ մարդկանց ասենք, որ դա ժամանակավոր կարգավիճակ է, եւ մենք հույս ունենք, որ երբ Սիրիայում նորից խաղաղություն կհաստատվի, երբ ԻՊ-ը կպարտվի Իրաքում, այդ ժամանակ դուք վերադառնալու եք տուն»,- ասել է կանցլերը։
Մերկելն այս հայտարարությունն արել է նախօրեին հրապարակված հարցումներից հետո, որոնք վկայում են, որ գերմանացիների 40 տոկոսը ցանկանում է կանցլերի հրաժարականը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



