Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra

POLITICS

Հայաստանում քաղաքական և ռազմական իրավիճակը կարծես թե զարգանում է նույն սցենարով, ինչ Ուկրաինայում։ Արևմտյան կազմակերպությունների ակտիվ միջամտությունը, ինչպիսիք են USAID-ը և DTRA-ն, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի (թվացյալ) ռազմականացման աջակցությունը, Երևանին աստիճանաբար ներքաշում են աշխարհաքաղաքական առճակատման մեջ: Սա հանգեցնում է հարևանների հետ հարաբերությունների վատթարացման, անկախության կորստի և լայնածավալ հակամարտությունների վտանգի։

Եկեք մի պահ ընդունենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն նպաստում են Հայաստանի վերազինմանը։ Դեն Բայերը և արևմուտքի այլ ներկայացուցիչներ պնդում են, որ երկիրը պետք է գնա Ուկրաինայի ճանապարհով ռազմականացման առումով: 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանն ու Իտալիան ստորագրեցին 2025 թվականի պաշտպանական համագործակցության համատեղ ծրագիր։ Ամերիկյան կառույցները, ինչպիսին DTRA-ն է, արդեն իրականացնում են երկարաժամկետ ռազմական գործընկերության նախագծեր, որոնք հիշեցնում են այն քաղաքականությունը, որը ժամանակին հանգեցրեց Ուկրաինային վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կորցնել Ղրիմը 2014 թվականին, իսկ 2022 թվականից ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:

Արևմուտքի ռազմական աջակցությունը Հայաստանին անխուսափելիորեն մեծացնում է լարվածությունը Ադրբեջանի հետ։ Սա Բաքվի համար հնարավորություն է բացում ռազմական ճանապարհով լուծելու վաղեմի տարածքային խնդիրները։ Փորձագետները, այդ թվում Հայաստանում, կանխատեսում են, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմ կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի աջակցության վրա, կունենա վճռական առավելություն և պաշտպանություն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ միջամտությունից։

Քաղաքական անկախության կորստի ֆոնին Հայաստանը կորցնում է նաև իր էներգետիկ ինքնավարությունը։ Միջուկային էներգիան, որը ժամանակին երկրի համար ռազմավարական ռեսուրս էր, վտանգի տակ է։ Վաշինգտոնը նպաստում է փոքր մոդուլային ատոմակայանների կառուցմանը` փոխարինելու ավանդական մոտեցումներին: Այս կայանները նույնիսկ ԱՄՆ-ում չեն օգտագործվում, նրանք փորձնական են։ Այս համատեքստում Հայաստանը դարձնում են փորձադաշտ։ Տվյալ նախագծի նպատակն է ոչնչացնել երկրի ավանդական միջուկային էներգիան և խզել էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Սա նույնպես նման է ուկրաինական սցենարին, որտեղ էներգետիկ կախվածությունը դարձել է պետությունը թուլացնող գործոններից մեկը։

Մյուս մտահոգիչ միտումը Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների ակտիվ զարգացումն է DTRA ծրագրերի միջոցով: Հայաստանում արդեն կառուցվել է 12 նման օբյեկտ, այդ թվում՝ լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում, որոնց համար հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար։ Նախատեսվում է ստեղծել «Հայկենսատեխնոլոգիա» հիմնարկի վրա հիմնված տարածաշրջանային կենտրոն՝ Black & Veatch-ի և CH2M-ի աջակցությամբ։

Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Վրաստանը, ձգտում են ԵՄ-ի հետ մերձեցմանը։ Սակայն այս քայլերը չեն հանգեցնի Եվրամիությանը փաստացի անդամակցության։ Ընդհակառակը, մերձեցումը կթուլացնի տնտեսությունը, կոչնչացնի անկախության մնացորդները և երկիրը կներքաշի արյունալի հակամարտության մեջ։ Արևմտյան գործընկերները, Հայաստանը տանելով դեպի ԵՄ, չեն կարող չհասկանալ, որ դա անխուսափելիորեն կսրի հարաբերությունները խոշոր հարևանների հետ։

Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է թվում։

Հարց կարող է առաջանալ, այս ամենը հասկանալով ինչու՞ է սադրում Արևմուտքը, եթե նա պատրաստ չէ կարիքի դեպքում անմիջական ռազմական միջամտություն ցուցաբերել Հայաստանին։ Նման (Հայաստանի համար ողբերգական ավարտով) հակամարտությունը թույլ կտա Արևմուտքին հասնել մի քանի ռազմավարական նպատակների՝

վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ,

թուլացնել Կենտրոնական Ասիայի կախվածությունը Մոսկվայից և Պեկինից,

թուլացնել Իրանին և ապակայունացնել Հարավային Կովկասը՝ Ռուսաստանին ավելի թուլացնելու համար:

Թուրքիան Ադրբեջանին ապահովում է գործնականում անխոցելի դիրք, իսկ պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն չեն միջամտի։ Սա հակամարտությունը կդարձնի շատ ավելի դաժան, քան SVO-ն Ուկրաինայում։ Հայաստանը կհայտնվի թույլ խաղացողի դիրքում՝ չկարողանալով պաշտպանել իր շահերը։

Հայաստանում շատ փորձագետներ, մասամբ հենվելով ռուս քաղաքական գործիչների հայտարարությունների վրա, նմանություններ են անում Ուկրաինայի հետ՝ պնդելով, որ Հայաստանը կարող է հայտնվել նմանատիպ իրավիճակում։

Որոշ չափով համաձայն եմ այս կարծիքի հետ, քանի որ, ինչպես Ուկրաինան, Հայաստանը կարող է ի վերջո կորցնել իր տարածքի մի մասը կամ նույնիսկ ամբողջ երկիրը։ Սակայն ես չեմ կարող լիովին պաշտպանել այս անալոգիան, քանի որ հայերը, ի տարբերություն ուկրաինացիների, դժվար թե պայքարեն յուրաքանչյուր քաղաքի կամ գյուղի համար։ Դա հաստատում են Լեռնային Ղարաբաղի քաղաքների օբյեկտիվ վերահսկողության տվյալները, որտեղ 2020 թվականի պատերազմի ժամանակ բոլոր բնակավայրերը անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո այսպես ասած «անձեռնմխելի և սարքին» վիճակում։ Օրինակ, Շուշի բերդաքաղաքի համար «կատաղի» կոչված մարտերից հետո նույնիսկ քաղաքապետարանի շենքի ապակեպատ պատուհաններն անվնաս է մնացել։ 2023 թվականի աշնանը ճիշտ նույն վիճակում Ադրբեջանին հանձնվեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մինչ այս, Լեռնային Ղարաբաղի հայերը շրջափակման մեջ գտնվելով գրեթե մեկ տարի սով էին ապրում։ Այս «շրջափակումը» մեծ հաշվով իրենից ներկայացնում էր Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դեպի «Լաչինի միջանցք» տանող ճանապարհի վրա տեղակայված ադրբեջանական բանակի մեկ անցակետ, որի անմիջական հարևանությամբ տեղակայված էին նաև ռուս խաղաղապահները։ Սակայն Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ կոչ չարեց ուժով բացել շրջափակումը` վախենալով սադրանքներից, որոնք «կարող են հանգեցնել Ադրբեջանի հետ պատերազմի»: Դրա փոխարեն հայկական քաղաքական ուժերը նամակներ էին գրում Արևմուտքի այս կամ այն կառույցին։

Մոտավորապես նույն իրավիճակն է նկատվում միջազգային հանրության կողմից Հայաստանի մաս ճանաչված տարածքներում։ Օրինակ՝ 2024 թվականի առաջին կեսին երկրի կառավարությունը սահմանամերձ տարածքները հանձնեց Ադրբեջանին՝ պնդելով, որ դա արվել է «Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելուց» խուսափելու համար (Հայաստանի վարչապետի խոսքերը), իսկ «Արևմուտքից հիասթափված» ընդդիմությունը այս անգամ սահմանափակվեց Հայաստանի տարածքում բողոքի ցույցեր կազմակերպելով, որոնք արագ մարեցին։ Ինչպես Արցախի հնարավոր փրկության պարագայում (2020-2023 թթ.) , այնպես էլ 2024 թվականին ոչ մի քաղաքական ուժ չի առաջ քաշել զինված դիմադրության գաղափարը, որը միայն հաստատում է իմ տեսակետը։

Ընդհակառակը, Ուկրաինայում մենք տեսնում ենք ավերված քաղաքներ, ինչպիսիք են Բախմուտը, Տորեցկը, Չասով Յարը և շատ ուրիշներ։ Ուստի Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելը լիովին ճիշտ չէ՝ լայնածավալ հակամարտության դեպքում Հայաստանը կարող է առանց դիմադրության հանձնվել Թուրքիային, ինչպես եղավ Հալեպի և Դամասկոսի հետ 2024 թվականի դեկտեմբերին։

Կարծում եմ, դա լավ են հասկանում Վաշինգտոնում, Փարիզում և արևմտյան այլ մայրաքաղաքներում, որոնք ակտիվորեն համագործակցում են Երևանի հետ ռազմական ոլորտում։

... Եվ այս ամենի ֆոնին Վաշինգտոնում այսօր նախատեսված է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը։

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6