Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ vs ՀԱՊԿ

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ տարբերություն կա ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև,եթե երկուսն էլ ռազմա-քաղաքական խմբավորումներ են...Պատասխանեմ՝Վաշինգտոնի նախաձեռնությամբ 1949 թ-ին ստեղծված ՆԱՏՕ-ն ՈՂՋ է,իսկ Մոսկվայի կողմից 1992 թ-ին ձևավորված ՀԱՊԿ-ն՝ՄԵՌԱԾ է...

Չնայած նրան,որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ՝ գեներալ Իգոր Կոնաշենկովը հերքել է թուրքական ԶԼՄ-ների կողմից տարածած այն տեղեկությունը,որ ՌԴ ռազմական ինքնաթիռը երեկ թուրքական ժամանակով 11:46 րոպեին խախտել է Թուրքիայի օդային տարածքը,այնուամենայնիվ ոչ միայն պաշտոնական Անկարան,այլև Բրյուսելը,որպես ՆԱՏՕ-ի կենտրոնատեղի խիստ արձագանքել են Մոսկվայի "հերթական սադրանքին"...
Ես,բնավ,մտադրություններ չունեմ պաշտպանելու Անկարային,սակայն այս պատմության մեջ ինձ ավելի շատ հետաքրքրեց ՆԱՏՕ-ի արձագանքը,որի անդամ է նաև մեր արևմտյան հարևանը...Նախ նշեմ,որ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը և երկրի ԱԳՆ-ն իրենց հայտարաություններում "հղում" են անում ՆԱՏՕ-ին...Այսինքն,թուրքերը շատնաժում են Մոսկվային ՆԱՏՕ-ով...Քիչ առաջ էլ հանդես եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը,ով պաշտպանեց Թուրքիայի տեսակետն այս հարցում՝կասկածի տակ դնելով ՌԴ-ի հերքումները,ինչպես դա արեց նաև անցյալ տարվա նոյեմբերի 24-ին թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման ժամանակ...Ստոլտենբերգը նաև կոչ է արել ՌԴ-ին գործել խելամիտ և հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը...Շատ հետաքրքիր մեկնաբանություն.ոչ թե Թուրքիայի օդային տարածքն,այլ ՆԱՏՕ-ի..."ՆԱՏՕ-ն հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը",-հայտարարել է

Ստոլտենբերգը...Այսինքն,ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունները մեկին սպառնացող վտանգի դեպքում մի կողմի են դնում միմյանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունները (օրինակ՝Թուրքիայի և Հունաստանի միջև բազմաթիվ խնդիրներ կան) և առաջնորդվուն են՝"Մեկը բոլորի համար,բոլորը՝մեկի" կարգախոսով...

Արդեն մեկ տարուց ավել է Ադրբեջանն ուղղակի ագրեսիայի է ենթարկում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը...Կիրառում են նաև ծանր ռազմական տեխնիկա...Սակայն ի տարբերություն ՆԱՏՕ-ի,որը նույնիսկ Թուրքիայի նման "անպատկառ" անդամի համար կարող է վեճի բռնվել ՌԴ-ի հետ,ՀԱՊԿ-ն,որի անդամ է Հայաստանը,Բորդյուժայի "շուրթերով" լղոզված հայտարարություններից բացի ,որոնք ավելի շատ անիմաստ կենացներ են հիշեցնում ՈՉԻՆՉ չի արել Հայաստանի համար...Միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան է այդ օրերին ժամանում ՀՀ՝երևի բարոյապես մեզ աջակցելու համար...ՀԱՊԿ-ի մեջ մտնող 6 երկրներից ոչ մեկի վրա ՀՀ-ն հույս չի կարող դնել՝ թշնամիների կողմից հարձակման ենթարկվելու դեպքում..Դեռ ավելին,համոզված եմ,որ Բելառուսը,Ղազախստանը և Ղրղզստանը կաջակցեն Բաքվին... ՀԱՊԿ-ն կրկին ցուց տվեց իր դատարկությունը,երբ Թուրքիան Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը...

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի խաչատուրովի Մոսկվային աջակցող հայտարարությունից հետո,որն արվել էր ՀԱՊԿ երկրների կողմից մեծ իրարանցում առաջացրեց Աստանայում,Բիշքեկում և Մինսկում...Վերջիններիս ՊՆ-ները հայտարարեցին,որ չեն լիազորել Խաչատուրովին իրենց անունից հանդես գալ...Այսինքն,ՌԴ-ի նախաձեռնությամբ ձևավորված սույն դաշինքը ՉՊԱՇՏՊԱՆԵՑ Մոսկվային ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ վեճում...Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների,ՀԱՊԿ անդամ երկրներ առաջնորդվում են՝"Ամեն մեկն իր համար" կարգախոսով...

Եզրակացությունները թողնում եմ Ձեզ...

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan