Արթուր Ալեքսանյանը երրորդ տարին անընդմեջ հաղթում է միջազգային մրցաշարում
SPORTԲուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին է եղել, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը հաղթել է 8:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ' երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



