Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էսօրվա վտանգներն ու իշխանության մոլորեցնող, հիմար վարքագիծը տրամաբանորեն իրարից հեռու, հակադիր բևեռներ են։ Տպավորությունս, որ էս մարդիկ մենակ սեփական կաշվի, բյուջեի հաշվին գրպանը հաստացնելու համար եկել են Հայաստանի հերն անիծեն մինչև վերջին կաթիլը, հասել ա պիկին։ Սրանց խոհանոցային կենցաղն ու Հայաստանի առաջ կանգնած վտանգները լրիվ հակադիր իրականություններ են։
Հիանալի ձևով կարողացել են բթացնել հասարակությանը, հեռվացնել մարտահրավերներն ընկալելու ունակությունից, որ կուլիսների հետևում էդ նույն հասարակության անունից ինչ ասես ու ոնց ասես իրագործեն։ Թմրամոլի կարգավիճակում գտնվող հայ ժողովուրդն էսօր բացարձակ անհաղորդ, իրականությունից կտրված՝ ապրում է առօրյա կյանքով, իսկ երբ փորձում ես առերեսել ցավոտ խնդիրներին, միանգամից «նախկին-ներկա» ծեծված երգն է սկսում երգել, կարծես էդ միակ ինքնաարդարացումն ա մնացել։ Իհարկե կգտնվեն այնպիսի խելացիներ, որ կպնդեն, թե ներքևում տեղադրածս զգուշացումները բնական, ընթացակարգային ու տվյալ երկրների կողմից բնականոն են իրենց քաղաքացիների համար, կթիրախավորեն ու կմեղադրեն խուճապ տարածելու մեջ, բայց մի մոռացեք, որ էս նույն ազդակները ճշգրիտ նույնությամբ եղան 44-օրյայից առաջ, Սոթքից առաջ, Ջերմուկից առաջ, Վարդենիսից առաջ, Արցախը վերջնական հանձնելուց առաջ։

Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության, ես չգիտեմ, բայց տեսնում եմ, որ մեր ժողովրդի գիտակցությունը կարթնանա միայն կրիտիկական իրավիճակում, ցավոք...
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17