Ֆինները բողոքում են փախստականների անվերահսկելի հոսքի դեմ
INTERNATIONAL NEWSՖինլանդիայի կենտրոնական Կիուրուու քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ փախստականների անվերահսկելի հոսքի: Yle հեռուստաալիքի փոխանցմամբ, շուրջ 100 հոգի հավաքվել է տեղի դպրոցի բակում՝ ֆիննական մեծ դրոշ պարզած:
«Միգրացիան անվերահսկելի է այն պատճառով, որ այստեղ ժամանող մարդկանց մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են, որոնք այստեղ են հայտնվել մարդկանց առեւտրով զբաղվողների շնորհիվ: Հարկավոր է արմատախիլ անել սա: Եթե պետք է ընդունենք փախստականների, ապա դրանք պետք է լինեն ընտանիքներով, կանանցով եւ երեխաներով մարդիկ: Առաջին հերթին նրանք են տուժում: Նրանք այստեղ գիշերային ակումբներ չեն հաճախում: Այդպիսի մարդիկ չեն տառապում»,- հայտարարել է «Իսկական ֆիններ» կուսակցությունից պատգամավոր Տեուվո Խակկարայնեն:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ակցիան հանգիստ է անցել, տեղում հերթապահել է ոստիկանական պարեկային մեկ մեքենա: Հասարակական կարգի խախտման մասին տեղեկություններ չեն ստացվել:



