Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա
INTERNATIONAL NEWSԱրևմտյան երկրները ստիպված կլինեն ավելացնել ռազմական ծախսերը մինչև «Սառը պատերազմի» մակարդակը։ Այս մասին շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում CNBC-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մեզ համար չափազանց կարևոր է վերադառնալ սառը պատերազմի ժամանակաշրջանի պաշտպանական ծախսերի քաղաքականությանը՝ ուզենք, թե չուզենք»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։
Դուդան ընդգծել է, որ միայն թվերը Ռուսաստանին զսպելու գործոն չեն լինի։ Արևմտյան երկրները պետք է արդյունավետ օգտագործեն ֆինանսավորումը և մեծացնեն իրենց պաշտպանական ներուժը, պարզաբանել է նա։
Լեհաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի նրան ՆԱՏՕ հրավիրելը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



