Մալաթիայի շուկայի մոտ «Օպելն» ամբողջությամբ այրվել է. Վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։54-ին, մարվել՝ 18։58-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Վարորդը ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



