Թուրքիան և Սիրիան քննարկել են համագործակցության հարցեր
SOCIETYԹուրքիան և Սիրիան քննարկել են առևտրային համագործակցությունը և մաքսային գործառնությունները՝ պայմանավորվելով ուսումնասիրել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը։ Այս մասին ասված է Թուրքիայի առեւտրի նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրացել է 2011 թվականին՝ տնտեսական հարաբերությունների նկատմամբ առավել համապարփակ մոտեցում մշակելու նպատակով», - նշել են գերատեսչությունում։
Որոշում է կայացվել նաեւ մաքսատուրքերի համակարգի աուդիտ անցկացնելու մասին։
«Որոշում է կայացվել վերանայել առանձին ապրանքների մաքսատուրքերը, որոնք երկու կողմից նույն չափով կկիրառվեն բոլոր սահմանային կետերում»,- հայտնում է Առևտրի նախարարությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



