Մոսկվայում հրդեհված շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում հրդեհված կարի արտադրամասի շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել: Հրդեհից առաջ այն 370 մլն ռուբլի էր գնահատվել: Այս մասին ռուսաստանցի քննիչներին հայտնի է դարձել արտադրամասի տարածքում աշխատող ապօրինի միգրանտների հարցաքննությունից հետո:
Ըստ ՌԲԿ-ի, նրանց հետ զրույցը հաստատել է շենքը կանխամտածված հրդեհելու վարկածը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, մեկ հոգի ողջ է մնացել: Հրդեհի զոհերը Ռուսաստանի տարածքում ապօրինի են բնակվել: Նրանք Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



