Փարիզը ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի
INTERNATIONAL NEWSՖրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլը Le Monde-ին եւ Europe1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան սահմանված ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իհարկե, ես շատ եմ ցանկանում պատժամիջոցների չեղարկում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես դա ցանկանում է, կառավարությունն էլ կիսում է այս տեսակետը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, հարցն անձամբ է քննարկել ռուսական կառավարության հետ: Վերջերս թեման քննարկել է նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոնը:
Լը Ֆոլն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացման հարցը կախված է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունից եւ ընդհանրապես Ֆրանսիայից, այլ ամբողջ Եվրամիության դիրքորոշումից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



