Բարտոմեու. Ձմռանը Նոլիտոն «Բարսելոնա» չի տեղափոխվի
SPORT«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի տեղափոխությունը կատալոնական ակումբ:
-Վերջին շրջանում Նոլիտոյի տեղափոխության վերաբերյալ տարբեր լուրեր են հրապարակվում, բայց իրականությունն այնպիսին է, որ նա ձմռանը «Բարսելոնա» չի տեղափոխվի: Ոչինչ չենք կարող անել: Այլ նորեկների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել. երբեք չգիտես, թե ինչ կլինի,-ասել է Բարտոմեուն «Cadena Ser»-ն տված հարցազրույցում:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նոլիտոն մասնակցել է 15 խաղի, խփել է 8 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



