Forbes-ը կազմել է ռուսական անշարժ գույքի շուկայի «արքաների» վարկանշային աղյուսակը. Սամվել Կարապետյանը 3-րդն է
LIFEՀեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի «արքաների» վարկանշային աղյուսակը, որում ներառված 30 գործարարներից մեկը ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է։
Ընդհանուր առմամբ, մասնագետները փաստել են, որ անշարժ գույքի` գրասենյակներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային և պահեստային համալիրներ, վարձակալության արդյունքում ստացված գումարները, ըստ 2015թ. ցուցանիշների, զգալի նվազել են։
Ըստ այդմ, նվազել են նաև անշարժ գույքի շուկայի «արքաների» եկամուտները։ Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2016թ. բացասական միտումը կշարունակվի:
Ստորև ներկայացնում ենք Forbes-ի կազմած վարկանշային աղյուսակի լավագույն 3-յակը, որում ներառված է նաև մեր հայրենակիցը.
1. Զարախ Իլիև, Գոդ Նիսանով

«Կիևսկայա պլոշչադ» ընկերության ղեկավարներն անցած տարի իրենց պատկանող անշարժ գույքի վարձակալությունից ստացել են 1.115 մլրդ դոլար:
2. Ինգվար Կամպրադ

«ԻԿԵԱ-Մոս» ընկերության նախագահն անցած տարի անշարժ գույքի վարձույթից ստացել է 680 մլն դոլար:
3. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն անցած տարում անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 610 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ «Տաշիրը» պատրաստվում է «Իզվեստիա» թերթի խմբագրության և հրատարակչության հին շենքերի տեղում կառուցել 120.000 քմ մակերեսով բնակելի տարածք ու կոմերցիոն անշարժ գույք։
Հիշեցնենք, որ 2014թ. հայ գործարարն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է ավելի քան 1 մլրդ դոլարի եկամուտ և զբաղեցրել վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։



