Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Այդ ապուշներին ԵՄ-ից բացատրում են, որ մենք ձեզ չենք սպասում. բացատրեք՝ դա ինչ է նստելու մեզ վրա. Արամ Մանուկյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Ժամանակի զգացողությունը, ճիշտ պահին անհրաժեշտ քայլի գնալ քաղաքական մտահորիզոնի խոհեմության հաշվարկի լավագույն գործիք է. այսօրվա իշխանությունների մոտ խիստ բացակայում է ժամանակի զգացողությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկ սկսելուն:

«Այդ հակառուսականության հիվանդագին դրսևորումները, որ այսօր գնում է, կարող է նույնիսկ արդարացված են, հիմքեր էլ ունեն արդարացված լինելու, բայց Ռուսաստանին խփել թիկունքից այն ժամանակ, երբ Ռուսաստանը ծանր վիճակի մեջ է Ուկրաինայի պատերազմում,  արդարացման բան չկա: Այս ընթացքում, երբ որ դու սկսում ես նեղ վիճակում գտնվող քո պարտնյորին թիկունքից խփել, դա ավելի վատ է դիտարկվում, քան եթե դու այդ գործընթացը անեիր մինչև այդ։

ԵՄ-ի հետ կապված, մենք միշտ նպաստել ենք, և ուզեցել ենք, գոնե մեր կուսակցությունը միշտ եվրոպական է եղել, Թուրքիայի ճանապարհով ԵՄ գնալը, ապրանքների փոխանակությունը, այդ արժեքներին ընդունելը մեր երազն է եղել: Բայց գնալ այդ քայլին այն ժամանակ, երբ ԵՄ-ն ոչ միայն չի կարող քեզ ընդունել, չի ուզում ընդունել, այլ ԵՄ-ն այնպիսի վիճակում է, որ իրենք են փակում իրենց դարպասները այսօր, որովհետև իրենք այլևս ընդլայնվելու ծրագիր չունեն։ Իրենք այլևս չեն կարողանում Հունաստանի, Կիպրոսի, եվրոպական մնացած երկրների դարդը քաշել, խնդիրները լուծել: Իրենք հստակ ասում են, որ փակ է այսօր ԵՄ մտնելու ճանապարհները։ Թուրքիան 20 տարի խնդրում է, բոլոր կանոնները պահպանում է, բայց չի մտնում։

Այսօրվա էներգետիկ վիճակը, Ամերիկայի հետ լուրջ կոնֆլիկտները, որ հասունանում է, ԵՄ-Ռուսաստան բախումը ամենևին որևէ երկրի շանս չի տալու մտնել Եվրամիություն։ Այսինքն, այդ ցանկությունները կարող է ներկայացվել որպես իրականություն, որպես ռեալություն, դա անմեղսունակություն է։ Մանկապարտեզի, դպրոցի երեխան չի կարող այսպիսի քայլեր անել այս ժամանակ։ Այն երկրները, որոնք արհեստածին մղվեցին դեպի ԵՄ, բոլորը շատ վատ վիճակում են։ Դա Ուկրաինան էր, Մոլդովան, Վրաստանը:

Մեր իշխանությունները այդ բոլոր փաստարկները հաշվի չեն առնում և գնում են արկածների: Չես էլ հասկանում ինչի համար է այսքան հակագործունեությունը, հակաքարոզը, ի՞նչ հաշվարկների հիման վրա է։ Ախր այդ ապուշներին հարյուրավոր անգամ ԵՄ-ից բացատրում են, որ մենք ձեզ չենք սպասում, մենք ձեզ չենք կարող ընդունել: Երկրորդ, բացատրում են, այ սիրելի ժողովուրդ, ԵԱՏՄ և Եվրամիություն, սրանք տարբեր բանկաներ են, տարբեր տարաներ են: Եթե  ուզում ես գնաս այստեղ, պետք է այս մեկից դուրս գաս։  Սրանք վախկոտ են, անկեղծ ու ազնիվ չեն: Դե դուխդ հերիքում է՝ մերժի այս մեկը, ասա գնում եմ այն մեկը:

Նաեւ ներկայացնու հարցի գինը, ասա՝ ի՞նչ է նստելու դա մեզ վրա։ Որտեղի՞ց ենք այդ 90% -ի հարցը բերելու այստեղ: Ամեն օր 22 ֆուռ, միայն թռչունների կեր է մտնում Հայաստան ՌԴ-ից: ՀՀ էներգետիկայի 43%-ը ռուսական գազով է: Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ ամբողջը ՌԴ-ին տալու արդյունքում մեր էներգետիկայի 80%-ը ռուսական է: Սննդի 80%-ը, առևտրարդյունաբերության գայլի բաժինը այդ երկրի հետ է, առաջարկեք՝ ի՞նչ եք անում։

Ամերիկայի դեսպանը ԵԱՀԿ-ում հայտարարեց՝ 3-4 ձմեռ պիտի ցուրտ լինի, Հայաստանը պետք է էներգետիկ վառելիք չունենա, քանի որ ուզում է բալանսավորված վերսիֆիկացված էներգետիկ համակարգ ստեղծել:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025