Մահացել է Ցոլակ Իսախանյանը
SOCIETY75 տարեկանում կյանքից հեռացել է պետական և հանրային գործիչ Ցոլակ Գարեգինի Իսախանյանը:
Ցոլակ Իսախանյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը:
Ուսանողական տարիներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել կոմերիտական և կուսակցական կառույցներում, ապա աշխատել է տնտեսության ոլորտում` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում որպես վարչության պետ, «Ռոսար» ռուս-հայկական բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրեն, հետագայում աշխատանքային գործունեությունը շարունակել է Արմենիա Մարիոթ հյուրանոցում` որպես սեփականատերերի ներկայացուցիչ:
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 2-ին ժամը 17:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` փետրվարի 3-ին` նույն վայրից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



