Սորոսը 6 մլն դոլար Է տրամադրել Քլինթոնի նախագահական ընտրարշավին
INTERNATIONAL NEWSԱմերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 6 մլն դոլար Է նվիրաբերել Priorities USA Action կազմակերպությանը, որն զբաղվում Է դեմոկրատների նախընտրական արշավի աջակցմամբ եւ ներկայում օժանդակում Է Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրարշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hill թերթը՝ հղում անելով կազմակերպությ ան ֆինանսական հաշվետվությանը:
Նշվում Է, որ ընդհանուր առմամբ ներդրողը 7 մլն դոլար Է նվիրաբերել Priorities USA Action-ին, որը 2015 թվականին 41 մլն դոլար Է հավաքել Քլինթոնի նախընտրական արշավի համար:
Թերթի տեղեկատվությամբ՝ խոշոր նվիրատվություններ են կատարել նաեւ երաժիշտ Հաիմ Սաբանը եւ նրա կինը, որոնց ներդրումը կազմել Է 5 մլն դոլար, եւ ֆինանսիստ Դոնալդ Սասմանը, որը ներդրել Է 2,5 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AP
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



