Դատապարտում ենք ԱԱԾ գործելաոճը՝ Ղարիբ Բաբայանի գործի հետ կապված․ ՀՀՄ
POLITICSԱԱԾ հաղորդման հիման վրա «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոնի» ղեկավար, 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը հանրայնացնելու համար։
Դատարանը մերժեց Ղարիբ Բաբայանի կալանավորման միջնորդությունը, սակայն կիրառեց վարչական հսկողության խափանման միջոցը:
Եվ փոխարենը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գործ հարուցի Երևանի կենտրոնում թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող անձանց դեմ, անհեթեթ մեղադրանքով որոշում է պատժել տեսանյութը հրապարակած անձին։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցածը և պահանջում կարճել Ղարիբ Բաբայանի դեմ հարուցված խայտառակ քրեական գործը։
Ազգային անվտանգության ծառայության այս քայլը նմանվում է Ադրբեջանի շահերի և հայատյացության թեզերի սպասարկման գործելաոճի։
ԱԱԾ-ն կոչված է ապահովել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, ամրապնդել հանրապետության պաշտպանունակությունը։
Այն է՝ քրեական գործը պետք է հարուցվեր ազգային արժանապատվությունը նսեմացնող ադրբեջաներենով «Ղարաբաղը մեր հայրենիքն է» երգողների նկատմամբ։
Փոխարենը իր գործողություններով ԱԱԾ-ն սեփական երկրում խրախուսում է հակահայկական դրսևորումները։
Կոչ ենք անում Ազգային անվտանգության ծառայությանը չդառնալ օրվա իշխանությունների հնազանդ կամակատարն ու թշնամու շահերի սպասարկողը։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027