ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության ձևաչափի վերաբերյալ
POLITICSՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, ՀՅԴ-ն ի վերջո կոալիցիա կմտնի, թե ոչ: «Սպասեք քննարկումների ավարտին և ամեն ինչ պարզ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մինասյանը:
Հարցին, թե ե՞րբ կավարտվեն քննարկումները, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել»: Նա հավելեց, որ այս պահին քննարկումները շարունակվում են:
Նա հերքեց տեղեկությունը, թե իրեն մարզպետի պաշտոն են տալու՝ որակելով դա ապատեղեկատվություն: Իսկ հարցին, թե ո՞ր նախարարի պաշտոնն է ստանալու, Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք գնալ և կատարել պատգամավորի իմ լիազորությունները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



