Կանադայի Օնտարիո նահանգի խանութների դարակներից կհեռացվի ամերիկյան ողջ ալկոհոլը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հայտարարել է Կանադայի ամենախիտ բնակեցված նահանգի խանութների դարակներից ամերիկյան ոգելից խմիչքը հանելու մասին, հայտնում է Global News-ը։
Օնտարիոյի ոգելից խմիչքների հսկողության վարչությանը (LCBO)՝ պետական ձեռնարկությանը և գինու, գարեջրի և թունդ ոգելից խմիչքների մանրածախ վաճառողին, հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների վրա 25% մաքսատուրքերի սահմանմանը:
«Ամեն տարի LCBO-ն վաճառում է մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան գինի, գարեջուր, ոգելից խմիչքներ և սելտերյան ջուր: Այլևս չի լինի: Երեքշաբթի օրվանից մենք հանում ենք ամերիկյան ապրանքները LCBO-ի խանութների դարակներից»,- ասել է Ֆորդը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



