Եվրոպայում 10 հազար ներգաղթյալ երեխաներ են կորել
INTERNATIONAL NEWSՇուրջ 10 հազար գաղթական երեխաներ, որոնք առանց ազգականների ուղեկցության Եվրոպա են ժամանել Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից, կորել են այն բանից հետո, երբ հայտնվել են ԵՄ-ի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրոպոլի տվյալները, որոնք հրապարակել Է «Գարդիան» թերթը: Իշխանությունները մտահոգված են, որ նրանց կարող Էին առեւանգել մարդավաճառները:
Եվրոպոլի վարչակազմի ղեկավար Բրայան Դոնալդի խոսքով՝ 5 հազար երեխաներ անհետ կորել են Իտալիայում, եւս հազարը՝ Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում կորած փախստական երեխաների թիվը կրկնապատկվել Է մեկ տարվա ընթացքում: «Նրանցից ոչ բոլորն են հայտնվել հանցագործների ձեռքում: Ոմանք, հավանաբար, գտել են ազգականներին: Մենք պարզապես չգիտենք՝ որտեղ են նրանք եւ ինչ են անում»,-ասել Է նա:
Դոնալդը հայտնել Է փախստականների երեխաների սեռական շահագործման դեպքերի մասին: Վերջին մեկուկես տարում Եվրոպայում ստեղծվել Է մի ամբողջ ցանց, որն զբաղվում Է ներթաղթյալների առեւտրով: «Գերմանիայում եւ Հունգարիայում կան բանտեր, որտեղ բազմաթիվ կալանավորներ դատապարտված են միգրացիոն ճգնաժամի հետ կապված հանցագործությունների համար»,-նշել Է նա:



