Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Մետրոյի շարժասանդուղքի ամենախոշոր վթարն աշխարհում, կործանիչ երկրաշարժ, որն ավերել է ամբողջ քաղաք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1674– վախճանվել է նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։

1907-ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։

1923-ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։

1924-Լենինականի (Գյումրի) օպերաօպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան. դիրիժոր՝ Անդրեյ Մելիք Փաշաև, ռեժիսոր՝ ՎենեցիանովԻսահակյան, նկարիչ՝ Գրիգոր Շարբաբչյան:

1952-վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիգերիայի հետ։

1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։

1998-հրաժարական ներկայացրած Լևոն ՏերՊետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել վարչապետ Ռոբերտ Քոչարյանը։

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու և սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

2012-Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

2021-Թուրքիայում Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և ալպինիստների համար, կրկին հասանելի է դարձել վերելքի համար:

2022-վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական շոու բիզնեսի կնքահայր համարվող, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀ

211 – վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։

634 – առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն ԱլԱսաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։

960 – Չինաստանի կայսր է դարձել Թայ Ցզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։

1169 – Արևել յան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։

1494 – ծնվել է աշխարհի ամենաճանաչված երգիծաբաններից մեկը՝ ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն։

1615 – վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։

1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։

1703 – Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիներ, որպես իսկական սամուրայներ, իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։

1789 – ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։

1797 – երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։

1824 – Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։

1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։

1928 – վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։

1932 տեղի է ունեցել Ձմեռային 3-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):

1932 Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։

1941-Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։

1948 – Շրի Լանկան հայտարարել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1949 – տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ։

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։

1976-տեղի է ունեցել Ձմեռային 12-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, դա նման տիպի ամենախոշոր վթարն է։

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։

2004-Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։

2009 – Ատլանտյան օվկիանոսում բախվել են «HMS Vanguard» բրիտանական և «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։

2012 – վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան Ֆլորենս Գրինը։

2022 – Պեկինում բացվել են Ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest