«Ձկնիկը» գալիս է փոխարինելու «բադիկին»
LIFETert.am-ը գրում է.
Կար ժամանակ, երբ լուսանկարվելուց առաջ, ուրախ հուշերի համար, մեզնից պահանջում էին ժպտալ, հետո եկավ ամերիկյան «չի-ի՜զը»...
Եկան նոր ժամանակներ և սելֆիներ:
Նոր սերնդի աղջիկները նկարվելիս հաճախ «բադիկի բերան» ձև են ընդունում, որպեսզի ավելի գրավիչ տեսք ունենան: Սակայն ինչպես նորաձևության մեջ ամեն ինչ, այդպես էլ լուսանկարվելու ձևը մի օր հնանում է. այսօր արդեն նորաձև չէ «բադիկ» ձևով լուսանկարվելը, դրան եկել է փոխարինելու «ձկնիկը»։

Համաշխարհային մեծության բոլոր աստղերն իրենց ինստագրամյան էջերը վերջերս սկսեցին հարստացնել նման ոճի լուսանկարներով:

Մեր հայտնիները նույնպես հետ չեն մնում. օրինակ` Սիրուշոն, որը երբեք աչքի չէր ընկել «բադիկային» լուսանկարներով, կարծես սիրել է «ձկնիկ» տեսքը և իր «Ինստագրամի» էջում արդեն հրապարակել է այդ ոճի մի քանի լուսանկար:

Ինչևէ, սպասենք, տեսնենք` ինչ ուժգնություն կհավաքի այս «ձկնիկ» ալիքը և արդյոք իր հայտնիությամբ առաջ կանցնի՞«բադիկից»։




