Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ։ Նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված պարտավորությունները՝ վարչական ակտի ԱՀՔ-ում։ Արդյունքում՝ վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է առանձին՝ 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։ Այս բարեփոխումը տնտեսվարողին ֆինանսական ճկունության հնարավորություն է տալիս։

Մեկ այլ նորարարությամբ, մինչև հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը, տնտեսվարողին հարկային պարտավորություններն ըստ առաջնահերթության մարելու հնարավորություն է տրվել։ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրված «Մարում/Վերադարձ» էջի միջոցով հարկ վճարողը պարտավորությունները կարող է մարել իր կողմից նախընտրած հերթականությամբ, միաժամանակ, համապատասխան նշում կատարելու դեպքում, պարտավորությունը կարելի է մարել մինչև վճարման վերջնաժամկետը։ Միասնական հաշվի վրա գումար լինելու դեպքում համակարգն ինքնաշխատ կկատարի մարումը, իսկ գումարի բացակայության դեպքում՝ պահպանվում է մարումների նախապես սահմանված առաջնահերթությունը, և գումար մուտքագրելուց հետո դրանք մարվում են այդ նույն հերթականությամբ։ Այս մոտեցմամբ տնտեսվարողը ֆինանսական միջոցները կկարողանա առավել հարմարավետ կառավարել։

Նոր համակարգն առաջարկում է նաև ճշտված հաշվարկների հաշվառման պարզեցված մեխանիզմ։  Եթե նախկինում ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում էր ամբողջ ժամանակահատվածի պարտավորությունների վերահաշվարկ, այժմ հաշվառվում է միայն նոր և նախորդ հաշվարկների տարբերությունը՝ դելտան։ Տույժերը հաշվարկվում են միայն այդ տարբերության հիման վրա։

Այսուհետև տնտեսվարողին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեսանելի են բոլոր այն էջերը, որոնք հասանելի են հարկային մարմնին։ Իսկ «ԱՀՔ քաղվածք» էջում, ի թիվս մի շարք նորամուծությունների, հարկատեսակների պարտավորությունները տարանջատվել են «ժամկետանց»-ի և «ոչ ժամկետանց»-ի։ Բացի այդ՝ միասնական հաշիվ էջում այժմ տեսանելի են հաշվի շարժն ու մարված պարտավորությունները, իսկ առանձին էջերով տնտեսվարողն արդեն  հասանելիություն ունի նաև տույժերի ու տուգանքների պատմությանը։

Այսպիսով՝ նոր փոփոխությունները միտված են տնտեսվարող-պետություն շփումը տեղափոխել առավել թափանցիկ միջավայր՝ միաժամանակ նպաստելով համակարգի արդյունավետ աշխատանքին։

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank